Հաշվի առնելով Սեւանա լճի վրա ներգործող մի շարք բացասական ազդեցությունները, մշակվել է մի ծավալուն փաստաթուղթ, որը ներկայացվել է ԵՄ գործընկերներին: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, Սեւանա լճի ծաղկման թեմայով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Վերջինիս խոսքով` անցած տարի կառավարության կողմից առաջարկվել ԵՄ-ի աջակցության միջոցով իրականացնել Սեւանի էկոհամակարգի վերականգնման ծրագիր, որի համար նախատեսվել է 5 մլն եվրո եւ այդ ծրագրի շրջանակներում նախատեսվել են իրականացնել համալիր միջոցառումներ: Խոսելով փաստաթղթի մասին` մասնագետը նշում է, որ իրենք մանրամասն կազմել են այն` փորձելով վերջինիս մեջ ներառել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են Սեւանա լճում եւ այն միջոցառումների իրականացումը, որն անհրաժեշտ է լճի վերականգնման համար: «Եթե մենք Սեւանա լճի հետ կապված խնդիրները բաժանենք 2 խմբի, ապա այն կունենա 2 հիմնական ուղղվածություն: Մեկը Սեւանի ջրի որակական, մյուսը քանակական խնդիրն է: Քանակական խնդրի մասին խոսելիս հարկ է նշել, որ դեռեւս 2001 թվականից Սեւանա լճի օրենքի մեջ արձանագրվեց այն փաստը, որ Սեւանի ջրի մակարդակը պետք է բարձրացվեր, որպեսզի վերականգնվեր լճի էկոհամակարգը: Դա տեղի պետք է ունենա անընդհատ ջրի քանակական ներհոսքով եւ նվազեցնելով արտահոսքը Սեւանա լճից: Երկրորդը` Սեւանա լճի որակի խնդիրն է, որն առաջացել է կենցաղային ջրերի եւ այլ կեղտաջրերի ներհոսքից: Մեր կազմած փաստաթղթում մենք մանրամասն այդ երկու ուղղությունների մասին գրել եւ ներկայացրել ենք մեր ԵՄ գործընկերներին»,-նշում է Իրինա Ղափլանյանը:
News.am
12:45
12:33
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44