Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ոստիկանական բռնության և ռասիզմի դեմ դուրս եկած չարտոնված ցույցի մասնակիցների նկատմամբ, որը տեղի է ունեցել Փարիզում, հունիսի 2-ի երեկոյան։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ BFMTV հեռուստաալիքի տվյալների՝ ակցիային մոտ 15 հազար մարդ է մասնակցում:
Ինչպես հայտնի է դարձել, ակցիան սկզբում խաղաղ է անցել, այն տեղի է ունեցել Փարիզի ծայրամասում գտնվող դատարանի շենքի մոտ: Սակայն որոշ ժամանակ անց ցուցարարները կիսվել են: Բողոքի ցույցի մասնակիցների մի մասը դեպի քաղաք է քայլել, որտեղ նրանց ճանապարհին ոստիկանական զորքերն են կանգնած եղել։ Միևնույն ժամանակ, ցուցարարների մյուս մասը սկսել է վիրավորել և սադրել իրավապահներին։
Արդյունքում ոստիկանները ստիպված են եղել մի քանի անգամ արցունքաբեր գազ կիրառել։ Ցուցարարներն ի պատասխան սկսել են շշեր և այլ աղբ նետել նրանց վրա և բարիկադներ կառուցել։
Հիշեցնենք, որ ամերիկյան մի շարք քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 25-ին սոցցանցերում մի տեսանյութի տարածումից հետո, որտեղ ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26