Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչեւ 10 մլն դրամ կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար:
Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչեւ 10 մլն դրամ կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար:
ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին:
17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչեւ 10 մլն ՀՀ դրամի չափով նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։
«Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին մասնակցելու իրավունք ունեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված եւ պրոդուկտներ ստեղծող իրավաբանական անձինք:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 330 մլն ՀՀ դրամ, սակայն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծերի առկայության պարագայում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 330. մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
17-րդ միջոցառման առաջին ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձեւաչափերով՝
1. Էլեկտրոնային` հարցաշարը լրացնելով հետեւյալ հղումով,
2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երեւան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով):
Հայտերը՝ թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով, անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ սույն թվականի հուլիսի 01-ը ժամը 11:00-ն (հայտարարության հրապարակման օրվանից հաշված 30-րդ օրը):
Ստացված հայտերի բացումը տեղի է ունենալու սույն թվականի հուլիսի 01-ին ժամը 11:00-ին:
Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Գոռ Եսայանին՝ (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ գրելով [email protected]էլ․ փոստի հասցեին:
Ընթացակարգի, հրավերի եւ ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետեւյալ հղումով:
10:02
10:01
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
14:47 24.06.25
15:33 24.06.25
11:21 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03