ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին:
Նախարարությունից մանրամասնւոմ են, որ 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին մասնակցելու իրավունք ունեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող իրավաբանական անձինք:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 330 մլն ՀՀ դրամ, սակայն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծերի առկայության պարագայում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 330. մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
17-րդ միջոցառման առաջին ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձևաչափերով՝
1. Էլեկտրոնային` հարցաշարը լրացնելով հետևյալ հղումով,
2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով):
Հայտերը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով, անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 01-ը ժամը 11:00-ն (հայտարարության հրապարակման օրվանից հաշված 30-րդ օրը):
Ստացված հայտերի բացումը տեղի է ունենալու սույն թվականի հուլիսի 01-ին ժամը 11:00-ին:
Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Գոռ Եսայանին՝ (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին:
Ընթացակարգի, հրավերի և ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետևյալ հղումով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01