Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրամիությանը Սիրիայում ստեղծված իրավիճակի համար: Նա նաև հայտարարել է, որ Եվրոպան բավականաչափ օգնություն չի տրամադրում Թուրքիային՝ երկրի տարածքում գտնվող փախստականների կարիքները հոգալու համար: Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
«Մենք ասացինք Եվրոպային՝ «Եկեք Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծենք»: Բոլորն էլ ասացին՝ «Շատ լավ կլինի, անենք»: Սակայն երբ հերթը հասնում է գործելուն, բոլորը լռում են: Եվրոպան ցանկանում է հանգցնել սիրիական կրակը, բայց չի ցանկանում, որ ծուխը նրան էլ դիպչի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Թուրքիան հաց է կիսում 3 մլն սիրիացի և իրաքցի փախստականների հետ:
«Թուրքիան նման միակն է ամբողջ աշխարհում: Եվրոպան մեզ խոստացավ 3 մլրդ Եվրո տրամադրել փախստականների կարիքները հոգալու համար, սակայն այս խոսքերը մնացին օդում: Մինչ օրս Թուրքիային փոխանցված գումարը 183 մլն եվրո է կազմել միայն, դա էլ UNICEF-ն է փոխանցել», -ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իրենք հետ չեն ընդունի Թուրքիայի տարածքով Եվրոպա անցած սիրիացի փախստականներին, եթե Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմը մինչև հոկտեմբերի կես չչեղարկվի:
Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող ներգաղթյալների ու փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55