«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը օրենսդրական փոփոխությունների առաջարկներով է հանդես եկել, որոնք բերելու են ազատ տնտեսական մրցակցության, սպառողների շահերի պաշտպանության համար առավել արդյունավետ կառուցակարգերի: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի առջեւ դրված նպատակներն ու ստանձնած լիազորությունների իրականացումը շատ դեպքերում անհնար է առանց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության, ինչը խիստ անհրաժեշտ է ոչ միայն տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների բացահայտման, այլեւ կանխման համար։ Մասնավորապես, հակամրցակցային համաձայությունները գրեթե բոլոր դեպքերում կայացվում, օրենքի այլ խախտումներ շատ դեպքերում կատարվում են գաղտնի բանավոր համաձայությունների տեսքով: Մինչդեռ խախտումը բացահայտելու եւ հաստատելու հանձնաժողովի միակ գործիքը ստուգումների սահմանափակ լիազորությունների եւ տեղեկատվություն պահանջելու միջոցով փաստաթղթային ապացույցների ձեռք բերումն է: «Նման պայմաններում դժվարանում է եւ շատ դեպքերում անհնարին է դառնում օրենքի խախտման փաստի ապացուցումը,- ասաց Գեղամ Գեւորգյանը,- եւ վարչական վարույթը կարճվում է, չնայած օրենքի խախտման առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան… »: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
12:02
11:41
11:27
11:04
10:45
10:33
10:15
09:56
09:43
09:32
09:15
09:01
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02