«Լինելու է նոր ծառայություն, նոր կրթություն ստացած աշխատակիցներով և նոր տեխնիկական միջոցներով, արժանապատիվ աշխատավարձով և քաղաքացուն ծառայելու, օգնելու փիլիսոփայությամբ»,-այսօր հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ուղիղ միացման ժամանակ՝ ներկայացնելով նոր ստեղծվող պարեկային ծառայության առավելությունները: Ըստ արդարադատության նախարարի, շատ պետական մարմիններում նոր կադրերի, նոր սերնդի մուտք ապահովելու խնդիր ունեն իշխանությունները և այդ խնդիրը հենց ոստիկանությունից պետք է սկսեն իրականացնել: Տեղեկացնելով, որ տրամադրված են ոստիկանության ոլորտում բավական լուրջ բարեփոխումներ իրականացնելու՝ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ հենց հիմա բարեփոխումներ իրականացնելու ճանապրհին իրենք ունեն քաղաքացիների կարիքը: «Առանց նոր սերնդի և ոստիկանության գործող ծառայողների, մարդկանց՝ որոնք պետք է գան ու ազնիվ մղումներով համալրեն ոստիկանության արտաքին ծառայութունը՝ պարեկային ծառայությունը, օպերատիվ կառավարման կենտրոնը, առանց ձեզ բարեփոխումներն ուղակի ձախողված կլինեն»,- շեշտեց արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանի խոսքով, պետության դիրքորուշումն այն է, որ պարեկային ծառայության անցնելու համար պետք է պահանջը մինիմալ լինի՝ միջնակարգ կրթությամբ, որպեսզի հնարավորինս շատ կադրային ընտրության հնարավորություն ունենան: Սկսելով պարեկային ծառայութունից և ոստիկանի նախնական կրթություն ստանալով՝ հետագայում այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու համար քաղաքացիների համար ոստիկանության ակադեմիայում լինելու են դասընթացներ: Ըստ նախարարի, պարեկները հետագայում հնարավորություն կունենան քերական ոստիկանությունում, եթե ստղծվի նաև՝ քննչական մարմիններում ծառայության անցնել: Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ ոստիկանության և արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջերում շուտով կտեղադրվի հայտարարություն պարեկային ծառայություն ընդունվելու դիմումները ներկայացնելու համար և կոչ արեց հետևել դրանց, որպեսզի իմանան, թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել և՝ ինչ ժամկետում: «Հնգամսյա դասընթացների ժամանակ հիմնական շեշտը դրվելու է մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, կրակային, առաջին բուժօգնության դասընթացների վրա: Սրան հաջորդելու են ոստիկանության ակադեմիայում կազմակերպվող շարունակական վերապատրաստումները»,- հայտնեց Բադասյանը: Ռուստամ Բադասյանի հավաստիացմամբ, դեռևս ընդունելության հայտարարությունը չի հրապարակվել, բայց արդեն կա 400 հետաքրքրված անձ, որոնք զանգել կամ նամակ են ուղարկել արդարադատության նախարարություն: «Ուրախալի է, որ շատ մեծ ակտիվություն կա կանանց շրջանում»,- շեշտեց արդարադատության նախարարը և վերջիններիս կոչ արեց դիմել պարեկային ծառայության անցնելու քննություններին մասնակցելու համար: Հայտնելով, որ պարեկային ծառայությունում արժանապատիվ աշխատավարձ է լինելու, նախարարը նկատեց, որ նախնական քննարկումներով այն կկազմի 250 -270 հազար դրամ կրտսեր՝ պարեկների համար, ավագների դեպքում ավելի բարձր է լինելու և երաշխավորվելու է դրա բարձրացում նաև այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու դեպքում: «Մրցութները լինելու են օբյեկտիվ և առավելությունը տրվելու է նրանց, ովքեր կդրսևորեն ունակություններ և պատրաստակամություն ոստիկանի արժեքային համակարգում պայքարելու հանցավորության, քրեական ենթամշակույթի դեմ: Քննության միջոցով կդրսևորեն այդ պատրաստակամությունը և կունենան մարդկային և մասնագիտական անհրաժեշտ որակներ»,- հավելեց Բադասյանը: Ըստ նախարարի, 5 ամսա դասընթացի ավարտից հետո քննությունները հաջող հանձնելու դեպքում քաղաքացիները կանցնեն մշտական աշխատանքի. «Որը կիրականացվի բոլորովին նոր փիլիսոփայությամբ, քաղաքացուն ծառայեու, հանցավորության դեմ անզիջում պայքար մղելու փիլիսոփայությամբ: Ապահովվելու են նոր մեքենաների պարկը՝ զինված բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01