ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահի և այդ ֆեդերացիային անդամակցած արևելյան մարզաձևերի ֆեդերացիաների ու ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին խորհրդակցությանը մասնակցելու համար, բոլորին հորդորել լինել ակտիվ և անկաշկանդ ներկայացնել իրենց հուզող հարցերը: «Նախ ուրախալի է այն փաստը, որ արևելյան մարզաձևերի 23 ֆեդերացիա և ակումբ այսօր արդեն անդամակցել են Հայաստանի կարատեի ֆեդերացիային: Սա Հայաստանում գործող կարատեի միակ ֆեդերացիան է, որն անդամակցում է մարզաձևի միջազգային ֆեդերացիային և որի հետ մենք ենք համագործակցում: Կարծում եմ գիտեք, որ կարատեն ընդգրկվել է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագում: Այնպես որ, մենք այս քառամյա փուլում շատ անելիքներ ունենք, և ես վստահ եմ, որ համախմբված և հետևողական աշխատանքի շնորհիվ այդ խաղերին Հայաստանը կներկայացնեն նաև կարատե մարզաձևի ներկայացուցիչները»,- ասել է նախարարը:
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել նախարարին՝ մարզաձևի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար և նշել, որ չնայած ֆեդերացիային անդամակցել են կարատեի տարբեր ոճերի ներկայացուցիչներ, սակայն բոլորն առաջնորդվում են մեկ նպատակով՝ լավագույնս ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային մրցահարթակներում:
Հանդիպման վերջում նախարարը պատասխանել է ներկաներին հուզող բազմաթիվ և բազմաբնույթ հարցերին:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55