«Ստացվում է, որ կամ ձեր հայտարարությունները չեն համապատասխանում ձեր գործադրած ջանքերին, կամ ձեր ջանքերը համարժեք չեն ձեր հայտարարած նպատակներին»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Անի Սամսոնյանը՝ արձաքանքելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Պատգամավորը նկատեց, որ նախորդ տարի ԱԺ դահլիճում կառավարությունը իր ղեկավարի՝ վարչապետի մակարդակով հայտարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին և պատգամավորները պատկերացնում էին, որ պետք է մշակվի լուրջ գործիքակազմ հատկապես ներդրումների ներգրավման համար, բայց կատարողականի մեջ բերված տվյալն այդ մասին չի խոսում: «Ներդրումների և արտահանումների խթանման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում կատարվել են շուրջ 882 դրամի ծախսեր, կազմելով ծրագրով նախատեսվածի 18,9 տոկոսը: Թերակատարումը կազմում է մոտավորապես 81 տոկոս»,- բյուջեի կատարողականի համապատասխան կետն ընթերցեց Անի Սամսոնյանը և հարցրեց, թե ինչո՞վ է ֆինանսների նախարարը բացատրում այդ փաստը, որ կառավարությունն իր քաղաքականության գերակա ուղղություն համարվող ներդրումների ներգրավման համար ընթացիկ տարում ծախսերը թերակատարել է 81 տոկոսով: «Տնտեսական հեղափոխության ձեր պատկերացմանը բյուջեի կատարողականի չհամապատասխանումը, կարծում եմ բացատրություն ունի»,- հայտարարեց Ատոմ Ջանջուղազյանը և նկատեց, որ պատգամավորը ներկայացրեց միայն ծրագրի միջոցառման մեկ կատարողականը, բայց այն չի կարող դիտարկվել ներդրումային միջավայրի տեսակետից միակ և ամենանշանակալի միջոցառումը: Ըստ Ջանջուղազյանի, հարկային համակարգի փոփոխությունն անհամեմատ ավելի նշանակալի միջոցառում է ներդրումների ներգրավման տեսակետից, քան պատգամավորի մատնանշած կոնկրետ միջոցառման կատարողականի ցուցանիշը: Ֆինանսների նախարարի խոսքով, ներդրողը եթե գիտի, որ իր գործողությունների համար նախորդ տարի շահույթից վճարել է 20 տոկոս, իսկ հաջորդ տարի վճարելու է 18 տոկոս՝ այն ավելի կարևոր է տվյալ երկրում ներդրում կատարելու որոշում կայացնելու համար: Ջանջուղազյանը համոզմունք հայտնեց, որ պատգամավորի բերած միջոցառումը բացատրություն ունի և համոզված է, որ այն կարող է ընկալվել սպառիչ և ոչ սպառիչ, բայց չի ցանկանում դրան անդրադառնալ, որովհետև առաջիկայում առիթ լինելու է դրան անդրադառնալու: Անի Սամսոնյանը կոչ արեց հասկանալ, թե ինչ է նշանակում ներդրումային միջավայրի բարելավում, որը, ըստ իր պատկերացման այն գործիքակազմ է՝ ուղղված ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը, հատուկ ներդրումային քաղաքականությանը, նախաներդրումային և հետներդրումային աջակցությանը, երկի վարկանիշի բարձրացմանը: Նկատելով, որ ուզում է հասկանալ, թե ինչի՞ն է ուղղված եղել այս միջոցառումը, որը թերակատարվել է՝ Անի Սամսոնյանը կոչ արեց մանրամասն ներկայացնել թերակատարված ծրագիրը: Ջանջուղազյանը նկատեց, որ ինքը ոչ թե առհասարակ չի ուզում մանրամասն ներկայացնել միջոցառումը, այլ այս պահին չի անում դա, որովհետև այն ունի կոնկրետ պատասխանատու և երբ քննարկվի միջոցառումը՝ պատասխանատուն կպարզաբանի, թե ինչ նպատակ են ունեցել և ինչու է այդ չափով թերակատարվել:
Աղբյուր` Panorama.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01