«Հրապարակ» թերթը գրում է. «Վորոնեժը Հայաստանի համար ճակատագրական է դառնում․ նախորդ գիշեր` ժամը մեկին, Վորոնեժից եկած ինքնաթիռում եղել է հաստատված կորոնավիրուսով երկու հիվանդ, որոնք իմացել են, որ վարակված են, սակայն եկել են թաղման։ «Նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորներին, իմանալով հանդերձ, որ հիվանդ են, եկել-հասել են Հայաստան»,- ասաց ոլորտի պատասխանատուն:
Իսկ Վորոնեժից ինչո՞ւ էին թողնում, որ գան՝ էդ էլ հո ծխախոտի կոնտրաբանդա չէ՞։ «Նախ, հնարավոր է եւ ասիմպտոմ են եղել, տաքություն չի գրանցվել, եւ ապա` հարգելի պատճառ է` հետ են գնում իրենց երկիր»: Իսկ դուք ինչպե՞ս եք իմացել։ «Շատ պատահական. մասնավոր խոսակցության արդյունքում»:
Տեղորոշման օրենքի միջոցով գաղտնալսե՞լ եք։ «Ոչ, նրանց հարազատը սկսել է տեղ ման գալ, թե որտեղ պետք է մեկուսանան, մեր հիվանդանոցների տնօրեններից մեկին պարզ ասել է, որ հիվանդ են, այդպես ենք իմացել»: Բա ի՞նչ եք արել։ «Շտապօգնության մեքենայով տեղափոխել ենք հիվանդանոց` բուժման»:
Բա էն յոթանասունը։ «Բարդ է, նրանք, այսպես թե այնպես, պետք է ինքնակամ ինքնամեկուսանան, նրանցով պետք է զբաղվեն պոլիկլինիկաները»: Կանե՞ն։ «Պարտավոր են»: Առհասարակ, ինչքա՞ն է տեւելու այս սոդոմ-գոմորը։ «Առժամանակ հետո պիկ կգրանցվի, թվերը կբարձրանան, ապա կիջնի ալիքը, սակայն աշնանը կրկին խնդիրներ կունենանք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55