Եթե ծանր հիվանդներն այնքան շատանան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետեւանքներով:
Ասենք լոքդաուն արեցինք, թվերը ընդհուպ եկավ զրոյացավ, սա հարցի լուծո՞ւմ է: Սա հարցի լուծում չի, որովհետեւ աշխարհում, նույնիսկ զրոյով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ, եւ երբ տոտալ լոքդաունից հետո սկսում ենք բացվել, վարակը նորից սկսում է տարածվել: Այսինքն հավանականություն է առաջանում, որ կկանգնենք նորից լոքդաուն հայտարարելու խնդրի առաջ: Այստեղ խնդիրն այն է, որ մենք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ ենք հանում: Որովհետեւ մի կողմից կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից մենք տնտեսական ու սոցիալական կոլապսի ենք ենթարկում երկիրը»,-ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ հարցի լուծման իրենց ընկալումը հետեւյալն է. «Նախ, առողջապահական համակարգն ինչ ուզի, մենք պետք է տանք, որ հզորությունները մեծացնենք: Բայց դա ժամանակատար է եւ անսահման չի հզորությունները մեծացնելու հնարավորությունը: Դր համար լուծումը հիվանդների թվի կրճատումն է, բայց դա ոչ թե վարչահրամայական եղանակով: Որովհետեւ վարչահրամայականի դեպքում ամեն ինչ փակվում է, դուք աշխատանքի չեք գնում, աշխատավարձ չեք ստանում, եկամուտ չեք ունենում: Դա իր հերթին բերում է շղթայական խնդիրների՝ պետությունը հարկ չի կարողանում հավաքել, թոշակ չի կարողանում վճարել եւ այլն:
Դրա համար իմ փիլիսոփայությունը հետեւյալն է, որ այս մեծ բեռը, որ ծանրացել է մեր ուսերին, եթե կարողանանք պայմանական ասած բաժանել 3 միլիոն մասի, ամեն մեկի ուսերին դնել մի հատ պուճուր բեռ, որը նա կարող է տանել, թեեւ անհարմար է լինելու: Մի բան է, որ այդ ամբողջ ծանր բեռը կառավարությունը կրում է մենակ, ուրիշ բան է, որ բոլորով ենք այդ բեռը կրում: Հիմա մեր ամբողջ քաղաքականության տրմաբանությունը սա է»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01