Վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «չկրակելու համաձայնության ներքո, Ալիևի կողմից Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը» և նշել, որ դրան՝ որպես հակակշիռ մեր իշխանությունների պահվածքն օր-օրի ավելի անպատասխանատու է դառնում: Կարեն Բեքարյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
««Վերելակային դիվանագիտության» վնասները Միքայել Մինասյանը բավականին մեղմ է ներկայացնում: Ցավոք, ստեղծված մարտահրավերներն ավելի խորքային են ու բազմաշերտ.
1. Ալիևի մոտ կա տպավորություն, որ Փաշինյանը «պարտք» ունի վերադարձնելու, դրանից բխող ակնկալիքներով, պահվածքով և գործողություններով,
2. Հայաստանի և Արցախի համար ռիսկերը նախապես չհաշվարկած պայմանավորվածությունից Ալիևը մաքսիմալ օգտվել է և շարունակում է օգտվել՝ դիրքերի բարելավում և ամրապնդում սահմաններում, առանց որևէ էական հակադրության՝ սեփական օրակարգի և պրոպագանդայի առաջ մղում միջազգային ասպարեզում, «կառուցողական» կողմի իմիջի ձևավորում և զարգացում ՄԽ համանախագահների ընկալումներում, դրանից բխող՝ բանակցային տրամաբանությամբ և քննարկումների բովանդակությամբ:
Չկրակելու համաձայնության ներքո, Ալիևը անպատասխան «կրակել է» հնարավոր բոլոր այլ դաշտերում, հետևողականորեն 2 տարվա մեջ բարելավելով իր դիրքերը և շարունակելով ակնկալել ավելին:
Այս ողջ ընթացքում, մշտապես խոսել ենք այս մասին, բարձրաձայնելիքը՝ ասել, հուշել, խնդրել, որ հաշվի առնեն, մտածեն, ռիսկերը հաշվարկեն: Այն ինչ չէր կարելի բարձրաձայնել, մտածում էինք՝ կհասկանան, կքննարկեն... Հույս կար, որ անփորձության, անտեղյակության, անհարկի մեծամտության, հետաքրքրված չլինելու հետ գործ ունենք, ոչ թե՝ միտումի: Բայց բոլոր դրվող հարցերը մնացին ու շարունակում են մնալ անպատասխան, իսկ իշխանությունների պահվածքը՝ օր-օրի ավելի անպատասխանատու:
Պատահական չէր, որ որոշ ժամանակ առաջ արտգործնախարարի հրաժարական կամ հեռացում պահանջեցի: Այս պահանջը տեստ էր նաև, հասկանալու՝ միտումի առկայությունն ու չափը… Արդյունքները, կարծում եմ, տեսանելի են բոլորիդ....
Նման իրավիճակում ելքը միակն է՝ վարչապետն ու իր թիմը ժամ առաջ պետք է հեռանան, նոր եկող իշխանությունն էլ՝ ջանքերի հնարավորից ավելիի լարումով, պետք է փորձի կագնեցնել առկա կործանարար իներցիան:
Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր փորձում են այս կամ այն ձևով առաջ տանել «ձիերին հընթացս չեն փոխում» թեզը, վաղուց պետք է հասկացած լինեին, որ սխալվել են՝ «ձիերը - ձի չեն իրականում» և ունակ չեն ապահովել ձիերից ակնկալվող արդյունքը, իսկ ընթացքն էլ՝ բնական ընթացք չէ, այլ՝ առանց արգելակների, հուժկու գահավիժում: Եթե չեն հասկանում, ավելի ճիշտ՝ իբրև թե չեն հասկանում, ուրեմն խնդիր ունենք նրանց իրական մոտիվացիայի և նպատակների հետ»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01