Արարատի մարզի Գեղանիստի համայնքապետարանի ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են մեկ այլ` Արարատի մարզի Զորակի համայնքապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ կատարված կոռուպցիոն հանցագործություններ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես պարզվել է, որ Զորակ համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, գլխավոր հաշվապահի, հաշվետար-գանձապահի և մի քաղաքացու օժանդակությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012-2018թթ. ընթացքում համայնքի ֆինանսական միջոցներից վատնման եղանակով առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.8մլն ՀՀ դրամ գումար: Համայնքի ղեկավարը մարզի Այնթապ համայնքի մի բնակչուհու 2012թ. դեկտեմբերի 4-ի իր մի որոշմամբ նշանակել է Զորակի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնին` նախապես տեղյակ լինելով, որ վերջինս չի հաճախելու աշխատանքի: Այդ հաստիքում վերջինս հրամանագրված է եղել մինչ 2018թ. մայիսի 26-ը, սակայն երբևէ աշխատանքի չի եկել և չի կատարել իր վրա դրված պարտականությունները: Այդ պայմաններում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի հետ նախնական համաձայնությամբ, տվյալ անձի, համայնքապետարանի գլխավոր հաշվապահի և հաշվետար-գանձապահի օժանդակությամբ աշխատավարձերի հաշվարկի տեղեկագրերում, աշխատողների հաճախելիության հաշվառման մատյանում, համայնքապետարանի աշխատավարձի վճարային տեղեկագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ նշված անձի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ տեղեկագրերի հիման վրա համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի ղեկավարի ապօրինի ցուցմումով յուրաքանչյուր ամիս հաշվարկել է աշխատավարձ և պարտադիր այլ վճարներ և այդ ժամանակահատվածում համայնքապետարանի կողմից նշված անձի անվամբ փոխանցվել է ընդհանուրը` 3.779.696 ՀՀ դրամ աշխատավարձ, որն ամբողջությամբ ստացվել և տնօրինվել է վերջինիս կողմից: Այդ կերպ կատարվել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև վատնման եղանակով Զորակ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով նշված գումարը: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Զորակ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Եվս 4 անձի մեղադրանքներ են առաջադրվել առերևույթ այդ հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու կամ հանցակցելու հատկանիշներով: ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից դրսևորված հետևողականության արդյունքում ենթադրյալ հանցագործությամբ պատճառված, գործի քննության սույն փուլում պարզված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01