Այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 40 և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 94 պացիենտ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով այսօրվա 195 դեպքին՝ Թորոսյանն ասաց, թե թիվը փոքր է, քանի որ հիմնական լաբորատորիան, որն օրական 1000-1300 հետազոտություն կարող է կատարել, կանգնած է եղել պրոֆիլակտիկայի, և թիվը մեխանիկորեն իջած է, հետևաբար զգոնությունը չպետք է կորցնել:
Անդրադառնալով կորոնավիրոսուվ վարակակիրներին սպասարկող բուժհաստատությունների ընդլայնմանը՝ Թորոսյանը նշեց, թե որոշում է կայացվել ընդլայնվել Վեդիի ԲԿ-ն՝ մոտ 100 մահճակալով, Սպիտակի ԲԿ-ն՝ մոտ 100 մահճակալով, Դիլիջանի ԲԿ՝ 55 մահճակալով, Մարտունու ԲԿ-ն՝ 40 մահճակալով: Երևանում ևս շարունակվում են ծավալման աշխատանքները:
«Ունենք նաև մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում՝ Արմենիա ԲԿ-ն, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում կծավալվի 50 մահճակալ՝ միջին ծանրության դեպքերի համար, և 8 մահճակալ՝ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար: Գումարային թվով՝ մոտ 350 մահճակալի մասին է խոսքը»,-հայտնեց նախարարը:
Նա նշեց նաև, թե կարիքների զսպման քաղաքականությունն առաջնահերթ է, և եթե ամբողջ ազգաբնակչությունը չպահպանի կանոնները, ապա կարիքներն աճելու են այնքան, որ դրանք հնարավոր չի լինելու բավարարել:
17:05
16:46
16:35
16:09
15:56
15:44
15:23
15:06
14:46
14:25
14:06
13:33
13:19
13:02
12:49
12:33
12:14
11:56
11:45
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55