Այն 5 փաստի մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ներկայացնել բանկային համակարգի վերաբերյալ, մենք ներկայացրել ենք, սակայն արձագանքներ չեն եղել, որի պատճառով կրկին գտնվում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքի դիմաց` մտածելով, որ այստեղ կհանդիպենք վարչապետին և կհարցնենք, թե ինչու մինչև այժմ մեր խնդրի վերաբերյալ արձագանքներ չեն եղել,- այս մասին այսօր` հունիսի 8-ին ասաց քաղաքացի Մանուել Մանուկյանը, որը վերջերս մի խումբ երիտասարդների հետ էլի հավաքվել և բողոքում էր բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների դեմ` խնդրահարույց համարելով տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքները: «Հասկացանք, որ ՔՊ-ում չէ վարչապետը, ցանկանում ենք ևս մեկ անգամ այդ մասին հիշեցնել Լիլիթ Մակունցին, որը կփոխանցի վարչապետին, կամ իրավասություն կունենա պատասխանելու մեր հարցերին: Այս ընթացքում մենք բազմաթիվ քաղաքացիներից հարցեր էինք լսում, թե ի՞նչ եղավ վարչապետի պատասխանը: Մենք ստիպված ենք բարձրաձայնելու այդ քաղաքացիների տված հարցերը, և դրանց պատասխաններն ենք ակնկալում ստանալ վարչապետից, այդ փաստերը մոտ քսան օր է, ինչ ներկայացրել ենք»,- ասել է քաղաքացին: Մանուկյանի խոսքով` նրանք դեռ հեղափոխության օրերին պատգամավոր Փաշինյանի հետ եկել էին համաձայնության, որ բանկային համակարգում առկա խնդիրների հետևանքով, Փաշինյանի խոսքով` ստրկացել են քաղաքացիները, և պետք է փոփոխությունների ենթարկվի այդ համակարգը, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ պայմաններով վարկային համակարգից օգտվել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիներին, թե արդյո՞ք հեղափոխությունից հետո եղել են նրանց կյանքում էական փոփոխություններ, Մանուել Մանուկյանը պատասխանեց. «Եթե ես հասարակ քաղաքացիների կյանքում տեսած լինեի լուրջ փոփոխություններ, որրէ պահանջ չէի ներկայացնի: Այդ տեսանյութերն ամբողջությամբ կան, բոլորն էլ կարող են տեսնել, թե ինչպես ենք պայմանավորվածություն ձեռք բերում բանկային համակարգում փոփոխություններ անելու վերաբերյալ: Իսկ Կենտրոնական բանկի հայտարարությունները, թե ժողովրդի կողքին է եղել, ամբողջությամբ կեղծ են»:
News.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01