Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին հայտարարել է, որ քաղաքացիների աղոթքների շնորհիվ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսը, գրում է BBC-ն։
«Կորոնավիրուսը հաղթահարեցինք Աստծո շնորհիվ»,- Տանզանիայի մայրաքաղաք Դոդոմայի եկեղեցիներից մեկում հավատացյալներին ասել է Մագուֆուլին:
Նա նաև բարձր է գնահատել մարդկանց՝ դիմակներ և ձեռնոցներ չկրելու որոշումը։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դավանանքների տանզանացիներին։ Մենք աղոթեցինք և ծոմ պահեցինք, որ Աստված փրկի մեզ համավարակից, որը խոցել է մեր երկիրը և ողջ աշխարհը։ Եվ Աստված պատասխանեց մեզ»,- հայտնել է նա։
«Ես վստահ եմ, որ շատ տանզանացիներ գիտեն, որ կորոնավիրուսը հաղթահարեցինք Աստծո շնորհիվ»,- ևս մեկ անգամ ընդգծել է նա, որն ուղեկցվել է ծափահարություններով և ուրախ բացականչություններով։
Նա նման ելույթ է ունեցել նաև անցյալ ուրբաթ՝ ուսուցիչների հետ կոնֆերանսի ժամանակ, ասելով, որ «կորոնավիրուսն ավարտված է»։
Ուսուցիչների հետ զրույցում նա կոչ էր արել մարդկանց չընդունել դիմակների և ձեռնոցների նվիրատվությունները, որոնք իրականում կարող են «օգտագործվել վիրուսի փոխանցման նպատակով»։
«Ես ուզում եմ կոչ անել ձեզ՝ տանզանացիներին, չընդունե՛ք դիմակների նվիրատվությունները, փոխարենը դոնորներին ասեք, որ նրանք գնան և օգտագործեն դրանք իրենց կանանց և երեխաների հետ», - հավելել է նա:
Մագուֆուլին բազմիցս հայտարարել է, որ առողջապահության ճգնաժամը չափազանցված է, և կոչ է արել մարդկանց այցելել եկեղեցիներ և մզկիթներ, ասելով, որ աղոթքները «կարող են հաղթել» վիրուսը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր մտահոգությունն է հայտնել Covid-19 ճգնաժամի վերաբերյալ կառավարության ռազմավարության վերաբերյալ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26