Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, ըստ ֆինանսների նախարարի, ենթադրում է, որ ոչ միայն ՀՀ-ում բնակվող, այլ առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեր ներկայացնեն՝ իրենց եկամուտների վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա նշանակում է, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք երկքաղաքացիներ են եւ ապրում են, օրինակ՝ Ռուսաստանում, ինչպես նաեւ որոնք ապրում են ՀՀ-ում, սակայն աշխատում են, օրինակ՝ Ռուսաստանում, պարտավոր են լինելու հայտարարագրեր ներկայացնել եւ վճարել եկամտային հարկ ՀՀ-ում, իսկ եթե արդեն վճարել են հարկը ՌԴ-ում, ուրեմն ՀՀ-ում պետք է վճարեն մեր եւ իրենց հարկման դրույքաչափի դրական տարբերության չափով:
Որպեսզի ամբողջությամբ հասկանալի լինի, դիտարկենք մեկ օրինակ՝ տղան մեկնել է ՌԴ աշխատելու (խոպան), ստացել է ՌԴ քաղաքացիություն եւ մնացել է այնտեղ ապրելու, սակայն պահպանվել է նրա ՀՀ քաղաքացիությունը: Տղան գրանցված աշխատող չէ, աշխատում է որպես բանվոր, ամառանոցներ է կառուցում: Ամեն ամիս նա ուղարկում է Հայաստան անկանխիկ փոխանցումների միջոցով իր մորը 200$ գումար:
Համաձայն եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի՝ եւ տղան, եւ մայրը պարտավոր են լինելու ներկայացնել հայտարարագրեր՝ բացահայտելով իրենց եկամուտները: Մայրը տվյալ եկամտի գծով եկամտային հարկ չի վճարի, քանի որ նվիրատվությունը չի հարկվում, բայց տղան պարտավոր կլինի վճարել 22% եկամտային հարկ 2021թ. համար՝ ՌԴ-ում իր ստացած աշխատավարձից, իսկ եթե նա ՌԴ-ում վճարած լինի, օրինակ՝ 13% հարկ, ապա ՀՀ-ում ստիպված կլինի վճարել 22-13=9% եկամտային հարկ:
Հիշեցնեմ, որ 2017-2019 թթ. դեպի ՀՀ մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է տարեկան շուրջ 1.7-2 մլրդ. ԱՄՆ դոլար:
Նշված եղանակով այս համակարգի ներդրումը կարող է բերել ոչ լավ օրից իրենց տունը լքած, արտագնա աշխատանքի մեկնած, ՀՀ քաղաքացիությունը պահպանած մեր հայրենակիցների մոտ անարդարության զգացողություն եւ խիստ դժգոհություն: Առկա է ռիսկ, որ կարող է սկսվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց, ինչը խիստ անցանկալի է մեր երկրի պարագայում:
Կոչ եմ անում իշխանություններին շատ զգույշ լինել այս հարցերում եւ հանրային լայն քննարկումից հետո միայն անդրադառնալ այս համակարգի ներդրմանը»,-գրել է Խաչատրյանը։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44