ARM | RUS |

Դավիթ Տոնոյան. Մենք իրավունք չունենք լինելու միայն արձագանքողի դերում

09.06.20 | 14:33

«Հուսալի պաշտպանության համակարգը, առաջին հերթին՝ ժամանակակից և մարտունակ բանակը, շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի կայուն զարգացման համար անհրաժեշտ արտաքին անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում համայն հայության և առաջին հերթին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի կամքը թելադրողի դիրքերից հանդես գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսատարածքում երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ձևավորելու հիմնական գրավականը»,- նշված է պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տեսլականում, որը ներկայացված է պաշտպանության նախարարության կայքում։ Նա մասնավորապես նշել է.

«Կարծում եմ՝ երկու տարին բավարար ժամանակ է տեսանելի արդյունքներ արձանագրելու, ձեռքբերումներն ամփոփելու, թերացումները վերլուծելու և պաշտպանության ոլորտի զարգացման առաջնահերթությունները նորովի խմբագրելու համար: Ճիշտ է, այն անընդհատ գործընթաց է, և պաշտպանության նախարարության համապատասխան կառույցները մշտապես զբաղված են արդյունքների ամփոփմամբ, քաղված դասերի ու նոր խնդիրների վերլուծությամբ և համապատասխան որոշումների նախապատրաստմամբ, իսկ կառավարությունն ու պաշտպանության նախարարության ղեկավարությունն անհրաժեշտ պարբերականությամբ կայացնում են այդ խնդիրների համար համակարգային լուծումներ ապահովող որոշումներ: Սակայն, ես այն խորին համոզմունքն ունեմ, որ իր ներքին յուրահատուկ կանոնակարգերով, քաղաքացիական հասարակությունից որոշակիորեն տարանջատման իրավական ընթացակարգերով և ուրույն ավանդույթներով հանդերձ, հայկական բանակը հայ հասարակության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընդհանրապես յուրաքանչյուր հայի ուշադրության, հետաքրքրության ու հոգածության կիզակետում է: Ուստի, հասկանալի պատճառներով պաշտպանության ոլորտի զարգացումների վերաբերյալ սահմանափակ իրազեկումը, առկա խնդիրների բարդ, տեխնիկական ու առավելապես խորհրդապահական որոշումները, բանակի առօրյա գործունեության, առավել ևս՝ հետագա զարգացման ոչ հրապարակային բնույթը մեր քաղաքացուն ամբողջական պատկերացում չեն տալիս զինված ուժերի այսօրվա վիճակի և առաջիկա անելիքների մասին: Ահա թե ինչու, կարևոր համարեցի հրապարակելու պաշտպանության նախարարության գործունեության ներկա և ապագա առաջնահերթությունների վերաբերյալ այս նոր տեսլականը: Տեսլականի նպատակը կատարված աշխատանքների վերաբերյալ որոշակի ցուցանիշներով հաշվետու լինելը չէ, ոչ էլ կոնկրետ նպատակներ, խնդիրներ և կատարման ժամկետներ ունեցող ծրագիր ներկայացնելը: Այդ ամենն իրականացվում է կառավարության գործունեության շրջանակներում՝ տարբեր ձևաչափերով և պարբերականությամբ: Տեսլականը նպատակ ունի պաշտպանության համակարգի ներկայի և ապագայի վերաբերյալ իմ մոտեցումներն ու գնահատականները հասցնելու մեր հասարակությանը, կառավարության և պաշտպանության նախարարության իմ գործընկերներին, թիմակիցներին և զինված ուժերի ամբողջ անձնակազմին: Անցած երկամյա ժամանակահատվածում թե´ Հայաստանի Հանրապետության վարչապետը, թե´ կառավարության իմ գործընկերները և թե´ պաշտպանության նախարարության ու զինված ուժերի անձնակազմն աշխատել և, վստահ եմ, շարունակելու են աշխատել մեկ միասնական թիմով՝ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելով պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրներին ու դրանց լուծման եղանակներին: Առավել ուրախալի է, որ այդ խնդիրները մշտապես եղել են քաղաքացիական հասարակության քննադատական հայացքի ներքո: Անշուշտ, մի կողմից` խառը համալրմամբ մեծաթիվ բանակ ունենալու, մյուս կողմից՝ այն մարտունակ, ժամանակակից սպառազինությամբ զինված, համակողմանիորեն ապահովված, մարտական բարձր վարպետությամբ և հաղթական ոգով պահելու և զարգացնելու հրամայականը պահանջում է ոչ միայն մեր հավաքական ներուժի համեմատ անհամաչափ մեծ մարդկային, ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական և գիտակրթական ռեսուրսներ, այլև այդ ռեսուրսներն արդյունավետ պլանավորելու, կիրառելու, կառավարելու և հաշվետու լինելու՝ մեր հավաքական կարողությունների առավելագույն սահմանին հասնող գիտելիքներ, հմտություններ, կամք ու բարեվարքություն: Ահա թե ինչու մենք Կառավարության ծրագրում ամրագրել ենք պարտականության զգացողությունն առաքելության զգացողությամբ փոխարինելու մթնոլորտի կայացման հրամայականը և վերջին երկու տարիների ընթացքում որդեգրել ենք «Անել առավել, քան...» կարգախոսը: Այս մոտեցումն արդեն իսկ մեզ հնարավորություն է ընձեռել կոտրելու տասնամյակներով ձևավորված և հայկական բանակում արմատավորված շատ կաղապարներ՝ զինծառայողների կենցաղային պայմանների և սննդի կազմակերպումից մինչև զինատեսակների ընտրություն, մարտական հերթապահության կազմակերպումից մինչև ռազմադիվանագիտական քայլեր, մարտավարական խնդիրներից մինչև ռազմավարական որոշումների կայացում: Կարող ենք արձանագրել, որ սկսվել է ռազմական մշակույթի փոփոխության և ժառանգություն ստացած ու իրենց դարաշրջանը վաղուց ապրած սովորությունների վերացման դժվարին, բայց անշրջելի գործընթաց։ Միևնույն ժամանակ, մեզ դեռևս չի հաջողվել արմատախիլ անել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են միջանձնային հարաբերություններում առկա մերժելի բարքերը, որոշ ոլորտներում ոչ համակարգային, բայցևայնպես առկա կոռուպցիոն դրսևորումները, ամբողջովին արմատավորել առաքելության ընկալման և առաջնորդության իրականացման, հաշվետվողականության, պլանավորման և իրագործման պրոֆեսիոնալ մշակույթը և այլն: Երևույթներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են մեր բոլորի և մեզանից յուրաքանչյուրի միտքը, քայլը, ջանքը և ներդրումը, անհաջողություններից չընկճվելու և համառորեն առաջ շարժվելու ունակությունը: Պետք է փաստել նաև, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել: Ընդհակառակը, մեր տարածաշրջանում և նրա մերձատարածքում օրեցօր մեծանում է կոնֆլիկտայնությունը, ավելին` համաշխարհային համավարակը ժամանակավորապես սահմանափակել է համագործակցային հնարավորությունները, իսկ անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ: Ուստի, հուսալի պաշտպանության համակարգը, առաջին հերթին՝ ժամանակակից և մարտունակ բանակը, շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի կայուն զարգացման համար անհրաժեշտ արտաքին անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում համայն հայության և առաջին հերթին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի կամքը թելադրողի դիրքերից հանդես գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսատարածքում երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ձևավորելու հիմնական գրավականը: Անցած ժամանակահատվածում բանակի խնդիրները չեն փոխվել. մեր զինծառայողները շարունակում են տեղակայված մնալ մեր հակառակորդի հետ դեմ հանդիման՝ Հայաստանի պետական սահմանի և Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով՝ ակտիվորեն կիրառելով տեխնիկական նոր միջոցներ, մարտական հերթապահության կատարելագործված ձևեր և եղանակներ: Մեր ստորաբաժանումները շարունակում են զորավարժությունների և վարժանքների ընթացքում հղկել և կատարելագործել իրենց մարտական խնդիրները՝ յուրացնելով նոր սերնդի սպառազինությունն ու հարձակողական մարտավարությունը։ Մեր հետախուզությունը շարունակում է վերահսկել հակառակորդին՝ ավելի խորը և ավելի մեծ ընդգրկվածությամբ, մեր ՀՕՊ համակարգը շարունակում է իր ամենօրյա հերթապահությունը՝ բոլոր բարձրությունների վրա թիրախավորելով ավելի ու ավելի շատ հավանական թիրախներ, մեր ավիացիան շարունակում է օդում լիակատար գերազանցության հասնելու գերձայնային ընթացքը՝ յուրացնելով նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները, մեր ինժեներական և ռադիոէլեկտրոնային համակարգերն օրեցօր մեծացնում են ցամաքում և օդում հավանական հակառակորդի գործողությունների ճնշման կարողությունները... Բանակի խնդիրներին համապատասխան չեն փոխվում նաև պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման հիմնանպատակները, սակայն փոխվում են դրանց հասնելուն ուղղված խնդիրները, գերակայությունները և ռեսուրսների հատկացման առաջնահերթությունները, քանզի բանակի զարգացումը շարունակական, մշտապես ադապտացվող, ավելին` արտաքին մարտահրավերների հետ ինտերակտիվ և մրցակցային գործընթաց է՝ արտաքին մարտահրավերների վրա ներգործությամբ և դրանց ազդեցությունը կրելով։ Ըստ այդմ, հասնելով կոնկրետ նպատակի, մենք պետք է մեր առջև նոր «բարձունքների հասնելու» խնդիր դնենք, ավելին` թերանալով որևէ խնդրի կատարման գործընթացում, պետք է բազմապատկենք մեր ջանքերն ու գտնենք առավել արդյունավետ այլընտրանքային լուծումներ: Անցած ժամանակահատվածում կառավարության ծրագրի հրամայականներից ևս մեկն իրականացավ. զինված ուժերի՝ քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու սահմանադրական պահանջը «միս ու արյուն» ստացավ: Մեզ հաջողվել է պաշտպանության ամբողջ համակարգը, առավել ևս՝ բանակը զերծ պահել ներքաղաքական և ընտրական գործընթացների վրա ազդեցությունից՝ այդպիսով ամրապնդելով պաշտպանական կառույցի ապաքաղաքական, վերկուսակցական և համազգային կարգավիճակը: Սա բանակի, իշխանությունների, քաղաքական ուժերի ու ամբողջ հասարակության համատեղ ձեռքբերումն է, և մենք պետք է շարունակենք արմատավորել այդ մոտեցումը, մինչև այն չդառնա «տաբու» ոչ միայն այսօրվա, այլև ապագայի բոլոր իշխանությունների և քաղաքական ուժերի համար, քանի որ սա է ժողովրդավարական ռազմաքաղաքացիական հարաբերություններ ունենալու և ապաքաղաքական մասնագիտական փորձառությամբ, սոցիալական պատասխանատվությամբ և կորպորատիվ հավատարմությամբ ամրապնդված իրական պրոֆեսիոնալ զինվորականություն ունենալու միակ ճանապարհը։ Այս առումով առանձնահատուկ պետք է ընդգծեմ մեր պետությունում լիարժեք ժողովրդավարական ռազմաքաղաքացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։ Շատերը ռազմաքաղաքացիական հարաբերություններ ասելով հասկանում են միայն զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը։ Սակայն, ինչպես ցույց է տալիս զարգացած պետությունների փորձը, ամուր ռազմաքաղաքացիական հարաբերությունները երաշխավորում են նաև զինված ուժերի արհեստավարժության և արդյունավետության աճը։ Պաշտպանության ոլորտում ռազմական և քաղաքացիական խորագիտակության միատեղումը և ճիշտ հավասարակշռումն ապահովում են արդիական նոր գաղափարների, լուծումների և մեխանիզմների ներդրումը ռազմական ոլորտում, և դրանք հիմնականում պահանջում են քաղաքացիական մարդուն հարիր քննական մտածելակերպ, կրթություն և բազմագիտակություն։ Նոր գաղափարները տեղայնացնում և հղկում են համակարգային մտածողությամբ և դոկտրինալ կարգապահությամբ օժտված մարդիկ, և նման մարդիկ շատ են զինվորականության շարքերում։ Այսինքն՝ բանակին վերաբերող բոլոր հարցերում մեր նպատակն է ապահովել զինվորականների և քաղաքացիական մասնագետների լիարժեք համագործակցությունը։ Պետք չէ նաև մոռանալ, որ քանի դեռ պարտադիր ժամկետային ծառայությունը օրենսդրական պահանջ է, զինված ուժերում իր երկրորդ կյանքի մկրտությունն է ստանում Հայաստանի երիտասարդությունը՝ առնվազն երկու տարի ապրելով ու գործելով դժվարին և պահանջկոտ միջավայրում, սեփական աչքերով դեմ հանդիման տեսնելով թշնամուն, հասկանալով՝ ինչ կլիներ, եթե իրենք կանգնած չլինեին սահմանին։ Բոլորս պետք է օգնենք մեր երիտասարդներին պահպանելու այն համոզմունքը, որ այդ երկու տարին իրենց համար կորած ժամանակահատված չէ, այլ նախապատրաստություն` հաղթահարելու հետագա կյանքի խոչընդոտները, որի համար մոտ ապագայում մենք զինծառայողների առօրյան հագեցնելու ենք կրթական և մարզական նոր միջոցառումներով՝ խրախուսելով ինչպես անհատական ինքնապատրաստությունը, այնպես էլ խմբային փոխօգնությունը՝ ժամանակ չթողնելով անիմաստ միջանձնային կոնֆլիկտների ու այլ դատարկաբանությունների համար։ Մեր ուշադրության կենտրոնում են նաև համաշխարհային ռազմարվեստի զարգացման միտումները, այն գործոնները, որոնք նորովի և արդիական պահանջներին համահունչ վերանայում են ռազմագիտության դասական մոտեցումները: Մենք տեսնում և ուսումնասիրում ենք, թե ինչպես է մշակվում և մեզանից աշխարհագրորեն ոչ շատ հեռու՝ կոնֆլիկտային գոտիներում գործնականորեն փորձարկվում պատերազմավարման ռազմաքաղաքացիական «խելացի» գործիքակազմ՝ նոր, տեխնոլոգիապես հագեցած, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակների, կառավարման և մարտավարական նոր մոտեցումների, ոչ պետական ռազմական կազմակերպությունների, ինչպես նաև՝ մինչև վերջերս որպես արդպիսիք ռազմական չընկալվող տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ: Մենք ավելի ու ավելի ենք հեռանում դասական պատերազմ վարելու մարտավարությունից և օպերատիվ արվեստից: Մասնավորապես՝ տեսնում ենք, որ. - բարձրտեխնոլոգիական, հեռահար և գերճշգրիտ զինատեսակների կիրառման արդյունքում ռազմական գործողությունները դառնում են ոչ կոնտակտային, իսկ կենդանի ուժի կորուստը՝ կրիտիկական: Հասարակությունը խիստ ցավագին է արձագանքում մարդկային կորուստներին անգամ հաղթանակի դեպքում, - բոլոր օղակներում որոշիչ է դառնում ճիշտ պահին արագ և առաջանցիկ որոշում կայացնելն ու գործողություն կատարելը, որի համար ստորաբաժանումներից պահանջվում է բավարար շարժունակություն և ճկուն հրամանատրում: Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում մեծ և ստատիկ ստորաբաժանումները հեշտությամբ թիրախավորվում են, միևնույն ժամանակ, փոքր ստորաբաժանումները, ճիշտ պահին և իրական ժամանակում ունենալով լիարժեք օպերատիվ տեղեկատվություն, կարողանում են հաջողությամբ լուծել բարդ խնդիրներ, - հակառակորդին «անմիջական գործողության միջոցով» խոցող և չեզոքացնող, այսպես կոչված՝ մարտական զորատեսակները, համակարգերը և զինատեսակները, տասնամյակներ տևած մրցակցության արդյունքում դարձել են բազմաֆունկցիոնալ, տարաշարժուն և խելացի: Զորատեսակների և միջոցների (հրթիռահրետանային, ՀՕՊ, ՌԷՊ, ինժեներական) մարտական խնդրի կատարման համար ոչ միայն մարդկային ուժը և կառավարման համակարգը, այլև զինատեսակները պետք է ունենան բավարար կենսունակություն՝ չխոցվելու, բազմաֆունկցիոնալություն՝ միաժամանակ տարբեր խնդիրներ կատարելու և շարժունակություն՝ անմիջական մարտական խնդիր կատարող ստորաբաժանման գործողություններն ապահովելու համար, - ռազմական տեխնոլոգիաները դառնում են ավելի մատչելի, և հաղթանակի գրավականը ոչ միայն դրանց քանակով հակառակորդին գերազանցելն է, այլև առաջին հերթին դրանց ամբողջական, խելացի և նպատակային կիրառման ունակությունը: Պատերազմավարման գործում ռազմական «ուժին» համահավասար կարևորվում է ռազմական «միտքը», - ժամանակակից տեխնոլոգիաները գրեթե անխուսափելի կամ առնվազն խիստ հավանական են դարձնում ռազմական գործողությունների ժամանակ կապի ու տարբեր տեսակի մատակարարումների խափանումները, ճանապարհների ու զորաշարժերի վերահսկելիությունը, ընդ որում՝ և´ ժամանակի, և´ խոցելիության տեսանկյունից, տեսադիտարկման և հետախուզության այլ հնարավորությունները մարտական գործողությունների ընթացքում գրեթե բացառում են հանկարծակիության ու ծածուկության գործոնները: Այս պայմաններում մարտական խնդիրների կատարման համար ստորաբաժանումների ինքնաբավությունը՝ ինքնուրույն ռազմական խնդիր լուծելու կարողությունը, որոշիչ է դառնում, - ժամանակակից պատերազմները չեն սահմանափակվում ռազմական գործողությունների վարմամբ և չեն ավարտվում մարտի դաշտում տարած հաղթանակով: Պատերազմավարման ոչ ռազմական գործիքներն այնքան բազմազան են, որ պատերազմի թատերաբեմը հավասարապես տեղափոխվել է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվատեխնոլոգիական, քարոզչական, հասարակական և բարոյահոգեբանական հարթություններ: Ռազմարվեստի զարգացման գլոբալ միտումներին հետևելուց առավել բարդ է զինված ուժերի զարգացման ապահովումն այդ միտումներին համահունչ, համապատասխանեցումը պատերազմի վարման փոփոխվող պահանջներին: Որքան էլ դյուրին թվա փոփոխվելու և ժամանակակից պայմաններին ադապտացվելու խնդիրը, ռազմական ոլորտում շարունակական փոփոխությունների ապահովումը բավականին բարդ է, քանի որ պահանջում է ոչ միայն համապատասխան գիտակրթական ներուժ, այլև մեծ ռեսուրսներ, և ամենակարևորը՝ ներդրման խելացի ընթացակարգեր և ճկուն ու շրջահայաց զինվորական անձնակազմ: Այս առումով առկա է մեկ կարևոր հանգամանք, որը չենք կարող հաշվի չառնել. եթե որոշ բանակներում այն թույլատրելի է, նույնիսկ` խրախուսելի, ապա մենք իրավունք չունենք գնալու այնպիսի փորձարկումների ու նորամուծությունների, որոնք կպարունակեն մեր պաշտպանունակությունը և բանակի մարտունակությունը թեկուզ ժամանակավորապես խաթարող ռիսկեր: Մյուս կողմից, սակայն, ռազմական բնույթի սպառնալիքները չեզոքացնելու համար մենք առավել ևս իրավունք չունենք ապավինելու դրանց չհամապատասխանող, ավելին` տասնամյակների վաղեմություն ունեցող գիտելիքներին, փորձին, ռազմավարություններին, կառավարման ընթացակարգերին, կանոնադրություններին ու զինատեսակներին. դրանք ակնհայտորեն հնացած են և առաջիկայում կարող են առավել վտանգավոր դառնալ մեր պաշտպանունակության համար: Անվտանգության և պատերազմի վարման արագ փոփոխվող միջավայրում մենք պետք է ունենանք առկա և հավանական ռազմական բնույթի սպառնալիքները կանխատեսելու, գնահատելու, կանխելու, զսպելու և, ի վերջո, չեզոքացնելու այդ միջավայրին համահունչ և նույնիսկ առաջանցիկ զարգացող կարողություններ: Ուստի, մեզ համար կարևոր է ստանալ ոչ միայն արդիական ռազմական գիտելիքներ, որոնք ժամանակի ընթացքում հնանալու են, այլև ներդնել «մշտապես սովորելու» և փոփոխվող անվտանգության միջավայրին ադապտացվելու ճկուն ընթացակարգեր: Այդ խնդրի լուծման համար խիստ անհրաժեշտ է բանակում նախաձեռնողական մշակույթի արմատավորումը: Մեր երկրի ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմատեխնիկական և բուն ռազմական խնդիրները լուծելու համար մենք իրավունք չունենք լինելու միայն արձագանքողի դերում՝ լինի անդադար հրադադարի ռեժիմի խախտումներին, մշտապես պաշտպանությանը նախապատրաստվելու, թե շարունակաբար այս կամ այն ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու դեպքում. դա պարտության ճանապարհ է: Մենք պետք է լինենք նախաձեռնող և այս ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանքներ ենք կատարել. համապատասխան տեխնիկական միջոցների և նոր մարտավարության ներդրմամբ փոխել ենք մարտական հերթապահության կազմակերպման և հրադադարի ռեժիմը պարտադրելու և վերահսկելու տրամաբանությունը՝ ուղղակի կանխարգելելով ռեժիմի խախտումների հիմնական մասը, մեր մարտական պատրաստությունը չի կենտրոնանում միայն պաշտպանության կազմակերպման վրա, այլ նոր՝ հարձակողական և գրոհային ստորաբաժանումների ստեղծմամբ հղկում է կանխարգելիչ գործողություններ կատարելու մարտավարությունը, իսկ մեր ռազմադիվանագիտական լեզուն չհանդուրժող է մեզ ուղղված սպառնալիքների հանդեպ: Այնուամենայնիվ, զինվորական մշակույթում նախաձեռնողականության արմատավորումը բավականին բարդ գործընթաց է, քանի որ չի կարող ինքնին խրախուսվել, ինչպես քաղաքացիական կյանքում: Դա պայմանավորված է բանակում գործող այնպիսի ընթացակարգերով, ինչպիսիք են հրամանատարական ուղղահայացը, միանձնյա ղեկավարման սկզբունքը, կարգապահության և հրամաններն անվերապահորեն կատարելու հստակ պահանջը, ի վերջո, այդ սկզբունքներով անձնակազմի ստացած կրթությունը և ծառայության փորձը: Ուստի, զինված ուժերում նախաձեռնողականությունը կարող է լավագույնս դրսևորվել ճկուն հրամանատրման և առաջնորդության սկզբունքների ամրապնդման, համապատասխանաբար՝ մարտական կանոնադրությունների դրույթների կատարման, որոշումների կայացման և զեկուցման մեխանիզմների հղկման, մարտական պատրաստության, բարոյահոգեբանական ապահովման և ռազմական կրթության պահանջների վերանայման, ինչպես նաև վերազինման, մարտավարության և օպերատիվ արվեստի վերանայման միջոցով: Իսկ այստեղ մենք դեռևս ունենք շատ անելիքներ: Պաշտպանության համակարգի տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացին լավագույն կիրառականություն հաղորդելու նպատակով կարևոր եմ համարում դրանք կապող օղակների ամրապնդումը։ Մենք միշտ ունենք այն համոզմունքը, որ պաշտպանությունը համակարգ է, և մի օղակի թերացումը բացասաբար է անդրադառնում այլ օղակների վրա։ Միևնույն ժամանակ, մի օղակի զարգացումը բազմապատկող դրական ազդեցություն է ունենում մնացած բոլոր օղակների վրա։ Այս տրամաբանությամբ առաջիկայում մեր մոտեցումն է լինելու, հենվելով կայացած օղակների վրա՝ ազդակ հաղորդել մյուս օղակներին, իսկ ձախողված օղակները «ստերիլացնել» և վերակառուցել զրոյից կամ ենթարկել արմատական փոփոխությունների։ Ինչ վերաբերում է գիտական ու տեխնիկական առաջընթացին, ապա ռազմական ոլորտին վերաբերող նոր տեխնոլոգիական մարտահրավերների մասին բարձրաձայնում են առաջին հերթին սպաները և նորարարության խնդիր սահմանում մեր գիտնականների ու արդյունաբերողների համար։ Մարտական պայմաններում ծագած պահանջների տեխնոլոգիական լուծումները մեծ ներուժ ունեն լինելու մրցունակ նաև համաշխարհային մակարդակում, և այս առումով ապագայում ակնկալում ենք յուրահատուկ հայրենական ռազմական արտադրանք»։


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01