Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը դիմել է Պետական անվտանգության ծառայությանը`պահանջելով հետաքննել «սևացման» արշավը, որն իրականացվում է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի դեմ: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ նախկինում մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին հրապարակել Էլմար Մամեդյարովի ընտանիքին պատկանող օտարերկրյա անշարժ գույքի վերաբերյալ, մասնավորապես, ԱՄՆ-ում մի քանի բնակարանները: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ որպես Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ չի մեկնաբանում անձնական խնդիրները, այնուամենայնիվ, վերջին օրերին ականատես են եղել արտգործնախարարության մասին կեղծ և զրպարտչական տեղեկությունների կանխամտածված տարածման։ Ըստ նրա, քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը պաշտպանված են երկրի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով: «Խոսքի ազատությունը ոչ մի դեպքում իրավունք չի տալիս զրպարտել քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը: Անհատական կյանքին միջամտող անձինք, վիրավորական և զրպարտչական տեղեկություններ տարածողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող խնդիրները ռազմավարական նշանակություն ունեն, իսկ կեղծիքի դիտավորյալ և կանխակալ տեղեկությունների տարածումը կարևոր պետական մարմնի մասին լրջորեն սպառնում է ոչ միայն ազգային շահերին, նաև խաթարում է մեր անկախ հանրապետության միջազգային հեղինակությունը: Այս պատճառներից ելնելով՝ մենք անհրաժեշտ ենք համարում հետաքննել այս սևացնող արշավը և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան », - ասել է Լեյլա Աբդուլաևան: Նշենք, որ օրերս նաև Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրել էր ԱՄՆ-ում Մամեդյարովի որդուն պատկանող սեփականությունները։
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44