«Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս, իհարկե, մենք վերջնական չենք կարող արձանագրել, որ իրավիճակը մեզ մոտ կայունացել է, բայց այդպիսի նախանշաններ կան»: Այս մասին այսօր պարետատան ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ, պարետատան, Կառավարության և առողջապահության նախարարության գործադրած ընդհանուր ջանքերի շնորհիվ իրավիճակը դառնում է տանելի: «Ըստ էության՝ մենք հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եվ եթե մենք միասին պահպանենք այս միտումը, առաջինը կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրներն ամբողջ ծավալով ու կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին»:
Ըստ նրա՝ այս ամենը տեղի կունենա, եթե համաճարակային կանոնները խստիվ պահպանվեն և հիմա ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կրում է դիմակ ու պահպանում կանոնները, բայց դեռ ցանկալի արդյունք չունենք: Վարչապետը շեշտեց՝ այսօր ամբողջ Հայաստանում օրվա առաջին կեսի դրությամբ ոստիկանները տուգանել են 1800 քաղաքացու՝ դիմակ կրելու կանոնները չպահպանելու համար:
«Այս թիվը ես ցավով եմ ասում, մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ: Իշխանության խնդիրն է այս ձևով հստակ ուղերձ հղել, որ հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողությունը՝ գնալով խստանալու է, և քաղաքացիներն իրենք պահպանեն կանոնները, ոչ թե տուգանվելու վախից կամ տհաճությունից, այլ որ այդպես պահպանեն իրենց, հարազատների և այլ քաղաքացիների առողջությունը»:
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44