Արցախի Աժ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները՝ Վահրամ Բալայանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրել են նիստ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Քննարկվել են արտաքին հարաբերությունների ու զբոսաշրջության ոլորտների, հանրային հեռուստառադիոընկերության գործունեության, «Ազատ Արցախ» թերթի 2019թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման տարեկան հաշվետվությունները: Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ներկայացնելով 2019թ-ի բյուջետային ծախսերի մասին տեղեկատվությունը, նշել է, որ նախարարության պահպանման համար նախատեսվել է 787մլն 706հազ դրամ: Փաստացի ծախսվել է 674մլն 315հազ դրամ, որը կազմել է նախատեսվածի 85,6%-ը: Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սամվել Շահրամանյանի լիազորությամբ՝ զբոսաշրջության ոլորտի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ 2019թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Արցախի Հանրապետություն է այցելել 41963 օտարերկրյա զբոսաշրջիկ 93 երկրից՝ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 46,7%-ով: Ներկայացնելով զբոսաշրջության զարգացման ծրագիրը՝ ոլորտի պատասխանատուն նշել է, որ նախատեսվել է 25 մլն դրամ, կատարողականը՝ 19 մլն 517հազ դրամ կամ ծրագրի 78%-ը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը, խոսելով խորհրդի 2019թ-ի ծախսերի մասին, նշել է, որ նախատեսված 27մլն 958հազ դրամից փաստացի ծախսվել է 26մլն 636հազ դրամը, կատարողականը՝ 95,3%: Խորհրդի նախագահն այնուհետև հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ընթացիկ ծախսերի կառուցվածքը: «Ազատ Արցախ» թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ՝ պետական բյուջեից թերթին 2019թ-ին հատկացված գումարը եղել է անփոփոխ՝ կազմելով 94մլն 120հազ դրամ: Վաճառքից և բաժանորդագրությունից ստացված եկամուտները կազմել են 4մլն 300հազ դրամ, հայտարարություններից ստացվածը՝ 2մլն դրամ: Սարքավորումներ գնելու նպատակով թերթը պետբուջեից ստացել է լրացուցիչ ֆինանսավորում: Պատգամավորները ոլորտների պատասխանատուներին են առաջադրել հարցեր և հանդես եկել առաջարկություններով: 2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը կշարունակվի վաղը՝ հունիսի 12-ին ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44