Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամների համար «անվտանգ հանգրվան» դառնալու մեջ, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի մեջ, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը քննադատել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի դատավճիռը, փոխանցում է Reuters-ը: Մեթին Թոփուզը, որը Ստամբուլում ԱՄՆ թմրանյութեր դեմ պայքարի գործակալությունում թարգմանիչ է ու օգնական, դատապարտվել է 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման Գյուլենի շարժմանն օգնություն ցուցաբերելու մեղադրանքով: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատաել էր դատավճիռը: «ԱՄՆ պաշտոնատար անձինք հետեւել են Թոփուզի գործով ամբողջ դատաքննությանը, եւ մենք չենք տեսել այդ որոշման օգտին արժանահավատ ապացույցներ: Արդյունքում այս դատավճիռը սասանում է Թուրքիայի ինստիտուտների հանդեպ վստահությունը»: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Գյուլենի հետ կապ ունեցող այլ մարդիկ «թափանցել» են Թուրքիայում ԱՄՆ առաքելություններ, եւ ԱՄՆ իշխանություններին մեղադրել է Գյուլենի հետ կապված անձանց հանձնելու խնդրանքի անտեսման մեջ: «Մենք մտահոգված ենք այն փաստով, որ Միացյալ Նահանգները (Գյուլենի) ահաբեկչական կազմակերպության անդամների համար անվտանգ հանգրվան է դարձել»,- գրավոր հայտարարությամբ ասել է Աքսոյը: Աքսոյը Միացյալ Նահանգներին նաեւ կոչ է արել հարգել թուրքական դատարանների «դատական անկախությունը» եւ խուսափել «դատական համակարգի վրա ազդեցություն գործելու» փորձերից:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34