Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ և ԵԽ երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունները։ Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև․
Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ և Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը`
Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ նոր ճանապարհների կառուցումը և Արցախի Հանրապետությունում այլ հաղորդակցության նախագծերի իրականացումը, որոնք անհրաժեշտ են նրա անվտանգ զարգացումն ապահովելու և քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորություններն ավելացնելու համար, Արցախի իշխանությունների ինքնիշխան իրավունքն ու պարտականությունն է: Արցախի Հանրապետության որևէ նախագիծ հարևան Ադրբեջանի հետ համաձայնեցնելու կոչերը զուրկ են ցանկացած իրավական հիմքից և տրամաբանությունից:
Արցախը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհին կապող հաղորդակցության նախագծերի իրականացումը հատկապես արդիական է Արցախը մեկուսացնելու Բաքվի շարունակական փորձերի ֆոնին՝ շահարկելով միջազգային իրավունքի առանձին սկզբունքներ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում, որ շրջափակումը, ներառյալ՝ օդային շրջափակումը, դիտարկում են որպես Արցախի և նրա բնակիչների ֆիզիկական ոչնչացմանն ուղղված իրենց ընդհանուր ռազմավարության բաղկացուցիչ մաս: Ադրբեջանի անմարդկային քաղաքականության ցուցիչներից են քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները:
Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտորեն ի ցույց են դնում միջազգային իրավունքի նկատմամբ իրենց քամահրական վերաբերմունքը: Միջազգային իրավունքի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի բուն էությունը Ադրբեջանի նախագահի հետևյալ արտահայտությունն է՝ «այսօր միջազգային իրավունքն աշխարհում չի գործում, միջազգային պայմանագրերը պարզապես թղթի կտոր են, ոչ մի արժեք չունեն»:
Երկրորդ՝ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների հայտարարությունն իրենց անձնական կարծիքն է, որը չի համապատասխանում Եվրոպական խորհրդարանի կողմից նախկինում ընդունված փաստաթղթերին, այդ թվում նաև՝ Արցախի շրջափակման անթույլատրելիության մասին բանաձևերին: Այն փաստը, որ հայտարարության հեղինակներից ոմանք արժանացել են Ադրբեջանի պետական պարգևների, մեծապես բացատրում է, թե ինչու է նրանց դիրքորոշումը լիովին համընկնում պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ: Եվրախորհրդարանականների հայտարարության կողմնակալ և ոչ օբյեկտիվ բնույթն այնքան ակնհայտ է, որ չի կարող որևէ օգտակար ուղերձ պարունակել և դրական դեր խաղալ «փոխվստահությանը, խաղաղությանը և հաշտեցմանը նպաստող պայմանների ստեղծման» գործում, ինչի մասին նշված խորհրդարանականներն իբրև թե անհանգստանում են։
Առավել ցինիկ է հայտարարության հեղինակների փորձը՝ իրենց կողմնակալությունը քողարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի հանդեպ հոգատարությամբ։ Օգտագործելով քաղաքական շարժառիթներով պայմանավորված ձևակերպումներ, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տերմինաբանությանը և մոլորության մեջ գցում միջազգային հանրությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության վերաբերյալ, եվրախորհրդարանականների այս եռյակն իրականում վնասում է խաղաղ գործընթացին։
Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը հնարավոր է միայն մարդակենտրոն մոտեցման հիման վրա: Մի ողջ ժողովրդի մեկուսացնելու փորձերը, նրա ֆիզիկական ոչնչացման սպառնալիքները, մարդկանց անհատական և կոլեկտիվ իրավունքների իրացմանը խոչընդոտելը անցյալի մնացուկներ են և չեն կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01