Հելլադական ուղղափառ եկեղեցին Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիան մզկիթի չվերածել: Եկեղեցին նշել է, որ դա կարող է հանգեցնել քրիստոնյաների կողմից բողոքի ակցիաների, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի պետական խորհուրդը կքննարկի Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի խոսքով՝ երկիրն իրավունք ունի փոխել կարգավիճակը՝ այն մզկիթ դարձնելով: Այն հիմնվել է մ.թ. 537 թվականին Յուստինիան կայսեր կողմից: «Այն նվիրված է մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Դա ճարտարագիտական հանճարեղ կառույց է եւ քրիստոնեական մշակույթի հայտնի հուշարձան: Տաճարի արժեքը մնում է տիեզերական»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Ցանկացած փոփոխություն կհանգեցնի քրիստոնյաների շրջանում հիասթափության եւ բողոքի ակցիաների…Միեւնույն ժամանակ վնաս կհասցվի հենց Թուրքիային: Կարեւոր է, որպեսզի հարեւան երկրի կառավարությունը խելամտություն եւ հարգանք ցուցաբերի հուշարձանի նկատմամբ՝ որպես թանգարան Սուրբ Սոֆիայի ստատուս քվոն պահպանելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը ավելի քան հազար տարի եղել է քրիստոնեական աշխարհում ամենամեծ տաճարը: Օսմանների կողմից Կոնստանտնուպոլսի գրավումից հետո տաճարը վերածվել է մզկիթի, սակայն 1934 թվականից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հրամանով այն վերածվել է թանգարանի եւ ներառվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:
10:30
10:07
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22 22.06.25
16:45 23.06.25
12:43 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
10:45 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03