Չեխիայի Անվտանգության եւ տեղեկատվության ծառայությունը փակել է Պրահայի քաղաքական գործիչների թունավորման սպառնալիքի վերաբերյալ գործը, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքը: Հատուկ ծառայության տեղեկություններով՝ գործը Պրահայում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցների միջեւ «թշնամանքի եւ նախանձի մասին պարզունակ եւ տխուր պատմություն» է: Գերատեսչությունը պնդում է, որ նրանցից մեկը որոշել է վնաս հասցնել իր գործընկերոջը եւ նրա վրա մատնություն կատարել ԱՏԾ-ում: Դիվանագետը գերատեսչություն է ուղարկել անստորագիր նամակ, որում հայտնել է քաղաքական գործիչներին սպառնացող վտանգի մասին: Ուղերձում նշվում էր, որ երկիր է ժամանել ռիցին թույնով մարդ: Այն բանից հետո, երբ տեղի է ունեցել տեղեկությունների արտահոսք տեղական լրատվամիջոցներ, դա դժվարեցրել է հատուկ ծառայությունների աշխատանքը եւ գործի քննությունը: ԱՍԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդուհանդերձ, գերատեսչությունը կարողացել է բացահայտել, թե «ինչ է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպանատանը, ով է կանգնած անստորագիր ուղերձի հետեւում եւ ինչ նպատակ է հետապնդել»: Ստացած տվյալների հիման վրա Չեխիայի իշխանությունները որոշել են ռուսական դեսպանատան երկու աշխատակիցներին երկրից վտարել: Գերատեսչությունը նշում է, որ մինչեւ դա դիվանագետներին «լուռ ու հանդարտ» երկրից հեռանալու հնարավորություն են ընձեռել, բայց նրանք դրանից չեն օգտվել: «Այսպիսով, երկու անձինք ճանաչվել են անցանկալի անձ եւ հունիսի 7-ին Չեխիան լքել են»,- նշում են ԱՏԾ-ից: Ապրիլի վերջին չեխական Respekt պարբերականը հետաքննություն էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանից Պրահա է ժամանել դիվանագիտական անձնագրով մարդ, որը ծրագրել է թունավորել Պրահայի Վեցերորդ շրջանի վարչակազմի ղեկավար Օնդրժեյ Կոլարժին եւ Պրահայի քաղաքապետ Զդենեկ Գրժիբին: Առաջինը Պրահայում մարշալ Կոնեւի հուշարձանի ապամոնտաժման կազմակերպիչն է: Ռուսաստանի ԱԳՆ-ից այս հրապարակումը ֆեյք էին անվանել, իսկ Կրեմլում՝ «լրագրային բադիկ»: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հունիսի 5-ին հայտնել էր, որ թունավորման սպառնալիքի մասին տեղեկությունը չի հաստատվել, չեխական հատուկ ծառայություններին կեղծ տեղեկություններն ուղարկել էր ռուսաստանցի դիվանագետներից մեկը: Բաբիշը նշել էր, որ միջադեպը վնաս է հասցրել ռուս-չեխական հարաբերություններին: Ռուսական դեսպանության աշխատակիցների միջեւ կոնֆլիկտի պատճառով Չեխիան որոշել է դիվանագետներին վտարել: Ռուսաստանի դեսպանությունը դիվանագիտական առաքելության աշխատակիցներին վտարելու մասին չեխական իշխանությունների որոշումը որակել էր «շինծու սադրանքի» հետեւանք»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Չեխիային «հայելային պատասխան» էր խոստացել:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26