Քիչ առաջ իշխանության մեր ներքին աղբյուրները հայտեցին, որ Վարչապետի մակարդակով Գագիկ Ծառուկյանի և նրա մերձավոր շրջապատի վերաբերյալ հատուկ հանձնարարական է իջեցվել հարկային մարմիններին, Դատախազությանը, Ոստիկանությանը և ԱԱԾ-ին: Մասնավորապես՝ ՊԵԿ-ին հանձնարարվել է լայնածավալ ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանի հետ փոքր-ինչ առնչություն անգամ ունեցող բոլոր օբյեկտներում: Քանի որ այս ստուգումները մշապես էլ եղել են՝ հարկային մարմիններին հրահանգվել է արխիվը մանրախնդրորեն քչփորելուց բացի, նոր հանգամանքներ և փաստեր սարքել: Շեշտը իհարկե դրված է կրկին շոուի վրա:
Իշխանությունների «սիրելի» ևս մեկ հնարք՝ հստակ հանձնարարական վերաբերել է Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ շինծու՝ ֆեյք գործ կարելուն: Դրանով իսկ փորձելով լռեցնել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարին:
Հասկանալի է, որ այս իշխանությունների ամբողջ գործունեությունն է ֆեյքի հոգաբանությամբ, բայց այս դեպքում կույրն անգամ կնկատի, որ Գագիկ Ծառուկյանի ընդամենը մեկ ելույթը կաթվածահար է արել ամբողջ պետական ապարատը: Մինչդեռ իրեն ժողովրդի իշխանություն հորջորջողների միակ մտահոգությունը այս օրերին պետք է լիներ համավարակի օրեցօր ռեկորդներ գրանցող տեմպերը նվազեցնելը, մարզերում կորոնավիրուսի բուժման կենտրոններ հապշտապ ստեղծելը, որ մարդիկ մարզերից չգան Երևան, օրերով սպասեն մեկ ազատ մահճակալի, և հիվանդանոցի միջանցքներում մահանան առանց օգնություն ստանալու...
Իսկ, ինչ վերաբերում է հանձնարարականներին, ապա դրանք վախից, ՄԵԾ վախից ծնված հանձնարարականներ են. Վախ՝ քննադատվելուց, վախ՝ իշխանությունը կորցնելուց, վախ՝ պատասխանատվության ենթարկվելուց. Իսկ որ պատասխան տալու ժամանակը գալու է, թող ոչ մեկ չկասկածի:
Հ.Գ. Դե ինչ, իշխանությունների սիրելի զբաղմունքը եղել և մնում է տարբեր մասշտաբների մասկի-շոուների, դիմակահանդեսների կազմակերպումը:Այլ խոսքով, երկրում «պոլնի մասկարադ» է՝ իրեն հատուկ ատրիբուտիկայով: Մնում է միայն հուսալ, որ շուտով ժողովուրդը ականատես կլինի ոչ պրոֆեսիոնալ, անտաղանդ մասկի-շոուների վախճանին:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44