Լոնդոնում Խորհրդարանական հրապարակում տեղադրված Ուինսթոն Չերչիլի արձանը, հնարավոր է, տեղափոխեն թանգարան՝ այն դեպքում, եթե բրիտանական մայրաքաղաքում ցույցերը շարունակվեն, BBC-ին ասել է լեգենդար բրիտանացի քաղաքական գործչի թոռնուհի Էմմա Սոմսը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հռչակավոր վարչապետը «բարդ մարդ» էր, բայց միլիոնավոր մարդկանց համար հերոս էր համարվում: Սոմսը հայտարարել է, թե ցնցված էր՝ տեսնելով, որ հուշարձանը շրջափակել են, չնայած եւ հասկանում է այդ քայլի անհրաժեշտությունը: Այս միջոցառումն ընդունվել էր ցուցարարների պատճառով, որոնք Չերչիլի արձանի վրա կատարել էին «ռասիստ է եղել» գրառումը: Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայում ամենեւին ոչ բոլորն են Չերչիլին հերոս համարում: Այսպես, օրինակ, Բրիտանական կայսրության մասին գրքերի հեղինակ Շրաբանի Բասուն կարծում է, որ «եղել է Չերչիլի երկու կողմ»: Նրա խոսքով՝ Չերչիլը Հնդկաստանում ամենեւին հերոս չէր համարվում, քանի որ դերակատարում է ունեցել 1943 թվականին Բենգալիայում սովամահության մեջ, որի հետեւանքով մահացել էր նվազագույնը 3 մլն մարդ: Ընդ որում՝ «Սեւամորթների կյանքը նշանակություն ունի» շարժման ակտիվիստ Իմարնա Էյթոնը կարծում է, որ «ստրուկների վաճառականների» հուշարձանները եւ բոլորի, ովքեր բացասաբար են արտահայտվել աֆրիկացիների մասին, «վերին աստիճանի վիրավորական» են եւ պետք է տեղափոխվեն թանգարաններ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնը դատապարտել է Չերչիլի արձանի նկատմամբ վանդալիզմի ակտը՝ այդ արարքն անավնելով «անհեթեթ եւ ամոթալի»:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26