Ամերիկյան զինվորականները այլեւս չեն վերականգնի այլ երկրները եւ «չեն լուծի ուրիշների խնդիրները», հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը վերադառնում է հիմնարար սկզբունքներին, որոնց համաձայն ամերիկյան զինվորի խնդիրը արտաքին թշնամիներից ԱՄՆ-ին վճռականորեն պաշտպանելն է։ «Մենք ավարտում ենք անվերջ պատերազմների դարաշրջանը»,- ասել է ամերիկյան առաջնորդը՝ ելույթ ունենալով Նյու Յորք նահանգի Վեստ Փինթ ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջեւ: Թրամփը հայտարարել է, որ «Ամերիկայի կենսական կարեւոր շահերը պաշտպանելու հանդեպ հստակ հայացքը վերադարձել է իր տեղը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա հավելել է, որ ամերիկյան զորքերի պարտականությունների մեջ չի մտնում «հեռավոր երկրներում հնագույն հակամարտությունների կարգավորումը, որոնց մասին շատ մարդիկ նույնիսկ չեն էլ լսել»: «Մենք այս աշխարհի ոստիկանները չենք: Բայց թող մեր թշնամիները իմանան, որ եթե մեր ժողովրդին վտանգ սպառնա, մենք երբեք, երբեք չենք հապաղի: Եվ երբ մենք սկսենք մարտնչել, ապա այսուհետ մենք մարտնչելու ենք միայն հաղթելու համար»,- եզրափակել է նախագահը: Հետաքրքիր է, որ մի քանի օր առաջ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել էր ամերիկյան զինվորականների պահպանման մասին մի քանի երկրներում, որտեղ զորք են մտցրել դեռեւս նախորդ նախագահները: Բացի Աֆղանստանից, որտեղ ԱՄՆ-ի գործունեությունը շարունակվում է մոտ 19 տարի, խոսքը այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Հորդանանը, Թուրքիան, Լիբանանը, Եգիպտոսը, Ֆիլիպինները, Արաբական թերակղզին, Կոսովոն, Արեւելյան Աֆրիկան, Չադ լճի ավազանը եւ Սահելի տարածաշրջանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26