ARM | RUS |

Օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը

14.06.20 | 14:31

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը: Այս մասին հայտնում են Մայր տաճարի տեղեկատվական բաժնից:

«Աստվածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծո պարգևն է մեր ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Արարատյան տոների շաբաթը պսակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցվեց Սուրբ Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող բաց խորանին։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով իր քարոզում անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնադրման խորհրդին և կարևոր նշանակությանն ու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում։ Տոնի բերկրանքը հավելվեց մեկ այլ նշանակալի իրադարձությամբ։ Նկատի առնելով, որ Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլի ավարտի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել էր տաճարի գմբեթը, Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց տաճարի գմբեթի նորակերտ խաչի օծման արարողությունը։ Տաճարի հին խաչը, որը վնասվել էր ժամանակների ներգործության պատճառով, իր մշտական հանգրվանը կգտնի Մայր Աթոռի թանգարանում։ Բաց խորանի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց այն։ Տոնի առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նաև կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք: Հոգևոր դասը և ներկա բարեպաշտ հայորդիները միասնաբար աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի՝ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում նրա սրբազան առաքելության հարատև իրականացման համար։ Այնուհետև նորաօծ խաչի առջև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն մեր ժողովրդին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի և Մայր տաճարի գմբեթի խաչի օծման ուրախալի առիթով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի ավարտին ծաղիկներով զարդարյալ օծված խաչը հանդիսավոր թափորով տարվեց Մայր տաճարի առջև, որտեղից ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո կռունկով բարձրացվեց և տեղադրվեց տաճարի գմբեթին։

Ն.Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ

«Գոհանամք զՔէն, Հայր ամենակալ, որ պատրաստեցեր մեզ նաւահանգիստ Սուրբ զԵկեղեցի, տաճար սրբութեան, ուր փառաբանի Սուրբ Երրորդութիւնդ» (Պատարագամատույց) Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրության հիշատակի օրն է։ Այս նշանակալի տոնի բերկրանքը մեր սրտերում սրբալույս մյուռոնով օծեցինք նորակերտ այս խաչը, որը քիչ հետո, միասնական գոհաբանությամբ ու փառաբանությամբ առ Աստված, պիտի վերատեղադրվի համայն հայության Սրբություն Սրբոց աստվածակառույց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին։ «Գոհություն ենք հայտնում Քեզ, Հայր Ամենակալ, որ պատրաստեցիր մեզ համար որպես նավահանգիստ Սուրբ Եկեղեցին, տաճարը սրբության, որտեղ փառաբանվում է Սուրբ Երրորդությունդ»։ Աստվածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծո պարգևն է մեր ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով՝ որպես Երկնավորի անհուն սիրո վկայություն հանդեպ մեր ժողովուրդը։ Մարդկության Փրկիչը իջավ հայոց աշխարհ` ի տես Սուրբ Գրիգոր Լուսավորչի, և ցույց տվեց հայոց սրբազնասուրբ Մայր տաճարի կառուցման վայրը։ Բիբլիական Արարատի դիմաց վեր հառնեց հայոց աստվածաշնորհ տաճարը՝ Լուսավորիչ Հայրապետի, Հայոց Տրդատ արքայի և հավատացյալ ժողովրդի ջանքերով։ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղավ և այսօր էլ է ու միշտ պիտի լինի այն ամուր վեմը, որի վրա խարսխված է հայոց հավատքը, որով կերտվել է հայոց ինքնությունն ու վերակերտվել հայոց պետականությունը։ Արդարև, Էջմիածինն է մեր ժողովրդին ազգային արժեքներով միաբան պահպանել և առաջնորդել դեպի հայրենի անկախության նոր հորիզոններ։ Քրիստոսահիմն ոսկեխարիսխ Սուրբ Էջմիածինը այն նավահանգիստն է, որտեղ դարերի արհավիրքներից ու ալեկոծություններից խաղաղություն է գտել հավատավոր մեր ժողովուրդը, հույսով առատացել, հաղթանակի նոր ուժ ու զորություն առել։ Այստեղ է Ավարայրի, Սարդարապատի, արցախյան ազատամարտերի հաղթության ոգին զորացել, այստեղ են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ բազում գաղթական հայորդիք օգնություն ստացել, մխիթարությամբ սփոփվել և նոր կյանքի ավիշով լցվել։ Էջմիածնի Մայր տաճարը Տիրոջ դրոշմն է հայոց հողում, հայոց կյանքում և հայոց հոգիներում, որի երկնառաք անմար լույսը ճառագում է աշխարհասփյուռ մեր բոլոր եկեղեցիներից։ Այն թանկագին մարգարիտ է, որը միշտ պիտի շողա որպես հոգևոր գանձ մեր բարեպաշտ ժողովրդի հավատքի անդաստանում: «Ուրա՛խ եղիր, Սուրբ Եկեղեցի, քանզի Քրիստոս՝ Արքան երկնից, քեզ պսակեց Իր խաչով»: Սիրելիներ, էջմիածնանվեր ու եկեղեցասեր մեր բարերարների սրտաբուխ նվիրատվություններով, աշխարհասփյուռ Մեր զավակների ազնիվ հանձնառություններով վերանորոգվող Մայր տաճարն այսօր պայծառանում է սուրբ խաչի պսակումով։ Մենք հավատում ենք, որ Սուրբ Էջմիածնի տաճարի բարձունքից ճառագող Տիրոջ Սուրբ Խաչի զորությունը պիտի պարգևի մեր ժողովրդին ուժ ու կորով՝ վեր հառնելու դժվարություններից, հաղթահարելու համավարակի փորձությունը և նոր օրհնություններով ու ձեռքբերումներով շարունակելու իր ստեղծարար կյանքը։ Խաչը նշան է դժվարությունների ու փորձությունների դիմագրավումով հաղթության, խաչը առհավատչյան է մեր միաբանության ամրապնդման, խաչը Քրիստոսի ներկայությունն է մեր մեջ և խաչով Փրկիչը զորակից է ու ապավեն աստվածասեր ազգիս հայոց: Մենք այսօր խաչապսակ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարով, մեր Սուրբ Եկեղեցիով այդ զորության, այդ հաղթության կրողներն ենք։ Չթերանանք ու չտկարանանք Միածնաէջ մեր անգին սրբավայրի հանդեպ մեր սերն ու նվիրվածությունը արտահայտելու մեջ, քանզի մեր բարեպաշտ հայրերի շուրթերով օրհնված են բոլորը, ովքեր բարի հիշատակ ունեն Սուրբ Էջմիածնում։ Լինենք միավորված ու համերաշխ՝ մեր հայրենիքի հզորացման, մեր ազգային երազանքների իրականացման, մեր լուսավոր գալիքը կերտելու համար: Հոգենորոգ այս առիթով վերստին Հայրական Մեր սերն ու Հայրապետական բարձր գնահատանքն ենք բերում մեր բոլոր երախտարժան բարերարներին, ովքեր սրտաբուխ նվիրատվություններով վկայում են մեր Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի հանդեպ իրենց որդիական ջերմ սերը: Մայր տաճարի նորոգությունը հոգևոր ուրախություն ու մխիթարություն է ինչպես հայրենաբնակ հայորդիների, այնպես էլ սփյուռքի Մեր զավակների համար։ Հայրապետական օրհնությամբ բարձրորեն գնահատում ենք Մեր բոլոր զավակների զոհողությունն ու ազնիվ մասնակցությունը հայոց հոգևոր կենտրոնի, Քրիստոսաէջ Մայր տաճարի հիմնանորոգման ու պայծառազարդման աստվածահաճո գործում։ Մեր բարձր գնահատանքն ենք բերում հանգանակության հանձնախմբի անդամներին, Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդին և Ճարտարապետական բաժնի աշխատակիցներին, «Հորիզոն 95» շինարարական կազմակերպությանը, բոլոր վարպետներին, շինարարներին ու մասնագետներին, ովքեր շարունակում են ջանասիրաբար աշխատել՝ օր առաջ մեր սրբազան աղոթավայրի դռները բացելու հավատավոր ժողովրդի առջև։ Հիմնանորոգման աշխատանքները, որ կտևեն շուրջ մեկ և կես տարի, վստահ ենք, հաջողությամբ պիտի ավարտվեն, և շուքով նորոգված ու գեղեցկազարդ մեր սրբազան աղոթավայրի կամարների ներքո պիտի շարունակվեն աստվածային օրհնություններ ու շնորհներ բաշխվել հավատավոր Մեր ժողովրդին և բոլոր ուխտավորներին։ Համազգային մասնակցությամբ Մայր տաճարի նորոգությունը Մեր հավատավոր զավակների միասնականության, մեր սրբությունների ու արժեքների շուրջ համախմբվածության վկայություններից է: Սիրելիներ, այս տոնական օրը վերստին հայցենք Բարձրյալն Աստծո զորակցությունը, որ շուտափույթ հաղթահարենք համավարակի ճգնաժամը և սիրով ու համերաշխությամբ ընթանանք դեպի ազգային-եկեղեցական կյանքի նոր առաջընթաց: Աղոթենք, որ Աստված խաղաղություն ու շինություն շնորհի աշխարհին, բարօրություն, ապահովություն պարգևի մեր հայրենիքին և իր երկնառաք բյուր օրհնություններն ու զորակցությունը համայն մեր ժողովրդին: Շարականագրի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին համահունչ՝ համայն ազգիս ջանքերով, անկախ պետականության հովանու ներքո թող միշտ շեն լինի Մայր Աթոռը, հավետ շողարձակի լույսը Սուրբ Էջմիածնի, և պայծառ ու անսասան մնա քրիստոսահիմն Մայր տաճարը՝ ի վայելումն ազգիս հայոց և ի փառս Ամենասուրբ Երրորդության. Ամեն»:


Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․...

18:41

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես....

18:39

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ Գրիգորյան

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ...

18:23

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց է պատրաստել. Ամստերդամ

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ...

18:07

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

Վանաձորի մանկապարտեզները դարձան անվճար. Լոռու մարզպետ

17:45

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող փաստաթղթեր

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձը հաստատող...

17:38

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5 ֆուտբոլիստի

Ավստրալիան ապաստան է տրամադրել Իրանի կանանց հավաքականի 5...

17:18

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ նախագահ

Դուռը տեղից դուրս է գալիս․ Գեղարքունիքի համայնքները սպասարկվող գազելի վիճակը. ՀԿ...

17:03

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44