Սեպտեմբերի 4-ին Սևանա լճի ափին տեղի կունենա տրիաթլոնի աննախադեպ մրցաշար՝ երկար տարածությամբ: Սա համաշխարհային տարածում ունեցող ձևաչափ է, որը Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ: Կազմակերպիչը Savage of Sevan նախաձեռնությունն է: Մրցաշարը նպատակ ունի զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում, ինչպես նաև Ironman ոճի տրիաթլոնով հետաքրքրված հայաստանցիներին թույլ տալ մրցաշարերի մասնակցել հենց իրենց երկրում: Մրցաշարը առանձնանալու է նրանով, որ Սևանի տեղանքը շատ բարձրադիր է, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջադրելու մասնակիցներին: Նման ձևաչափի մրցաշար տարածաշրջանում դեռ չի կազմակերպվել: Մրցաշարի ընթացքում մասնակիցները նախ կլողան 1,9 կմ, ապա հեծանիվներով կհաղթահարեն 90 կմ, իսկ վերջում կվազեն 21 կմ: Մրցաշարին մասնակցելու են ինչպես տեղի, այնպես էլ արտերկրից ժամանած պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկներ: Մրցաշարը անցկացվելու է Կապուտակ Սևան հանգստյան գոտում: Հեծանվավազքը տեղի է ունենալու դեպի Հրազդան և հետադարձ, իսկ վազքը՝ դեպի Շորժա և հետադարձ ուղղություններով: Մրցաշարի ավարտին տեղի է ունենալու պարգևատրման արարողություն, լինելու են DJ-ներ, բարձր տրամադրություն: Միջոցառման մանրամասն ժամանակացույցին կարող եք ծանոթանալ http://savageofsevan.com/կայքում: Ավելացնենք, որ միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է Vivaronews.am -ը
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01