«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը գրում է. «Եվ այսպես, Ծառուկյանի մասին հետևյալը՝ գաղափար չունեմ, թե արդյոք նա գործել է իրեն մեղսագրվող հանցանքները, բայց կասկած չունեմ նաև, որ նա կարող էր ամեն առավոտ մատղաշ երեխեք ուտել ու խնդիր չէր ունենա, եթե Փաշինյանին չընդդիմանար: Իրեն հետապնդելու միակ պատճառը քաղաքական է: Ընդ որում, պետք է նշեմ նաև, որ քաղաքական հետապնդման փաստի մեջ ես որևէ զազրելի բան չեմ տեսնում: Ցանկացած նորմալ պետություն պետք է պատժի նրանց, ովքեր շեղվում են ճիշտ ուղղուց՝ պետական գծից: Խնդիրը նրանում է, որ Փաշինյանի ճիշտ ուղին անբարոյականի վաստակ լինելն է: Նրա ճիշտը ժողովրդին ստերով կերակրելն է, սեփական պետության դեմ դրսից մարդ բերելն է, սեփական ժողովրդի ձեռքբերումները օտարների վրա խուրդելն է, նյութապաշտ տականք լինելն է ու ամեն անգամ տապալվելուց մեղքը ուրիշի վրա բարդելն է: Այս և բազմաթիվ այլ երևույթներն են ինձ հանել պայքարի: Այսօր առավել ցցուն է նաև այն փաստը, որ մեր երկիրը զավթված է օտար պետությունների կողմից և հենց սա է պատճառը, որ արևմտյան գործակալական ցանցերը կամ սատարում են Փաշինյանի այս անբարոյականությունը, կամ էլ լավագույն դեպքում լռում են` իրենց իսկ հռչակած սկզբունքները ոտնահարելիս: Նույն դիրքորոշումն ունեն վերոհիշյալ գործակալների տեղական կառավարիչները համապատասխան դեսպանատներում: Ըստ այդմ, այս պայքարը կրում է առաջին հերթին ազգային ազատագրական բնույթ և պետք է միտված լինի ինքնիշխանության հաստատմանը: Օկուպացիոն վարչակազմի օրակարգային հիմնական առաջադրանքներն են՝ գնալ զիջումների Արցախյան կարգավորման գործընթացում ու չեղարկել հայոց ցեղասպանության պահանջատիրությունը: Երկրորդական նշանակության առաջադրանքներ են՝ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ հարաբերությունների խզումը, ատոմակայանի փակումը, Հայ Առաքելական Եկեղեցու պառակտումն ու նվաստացումը, սփյուռքի հետ կապերի խզումը, ներհայկական խժդժությունների խրախուսումը և այլն: Հետևաբար մեր օրակարգը պետք է լինի ցանկացած առիթով պայքարել իրենց օրակարգի դեմ` հանուն ազգային պետության ստեղծման գաղափարի: Մարդը գերագույն արժեք չէ, բարոյականությունն ու գաղափարն են գերագույն արժեք»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55