ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը չի ընդունում իշխանությունների հասցեին հնչած քննադատությունները, թե վերջիններս իրենց ընդիմախոսներին ենթարկում են քաղաքական հետապնդման:
«Մենք մեր գործողություններով երբեք որևէ սահման չենք անցել, մեր իշխանությունը որևէ քաղաքական հետապնդում չի արել: Նման քննադատություն հնչում է այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է նման հայտարարություններով հանդես գալը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պատգամավորը՝ անդրադառնալով այն գնահատականներին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունը, նրան հարցաքննելը քաղաքական հետապնդում է:
Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ ներկայիս իշխանությունը ոչնչով չի տարբերվում Հանրապետական կուսակցությունից, Արփի Դավոյանն ասաց, որ նման տեսակետ են հայտնում այն մարդիկ, որոնք ՀՀԿ-ի օրոք ենթարկվել են քաղաքական հետապնդման, և նրանց «հիշողությունը ներբեռնում են այս տարբերակում».
«Տեղի է ունենում իրավական գործընթաց, որին փորձում են քաղաքական «աստառ» տալ»,- հավելեց իշխանական պատգամավորը:
Անդրադառնալով ոստիկանների գործողություններին, մասնավորապես՝ ԲՀԿ-ական կին պատգամավորների նկատմամբ, Արփի Դավոյանն ընդգծեց, որ ոստիկանների գործողությունները համարում է օրինաչափ.
«Ոստիկանները որևէ բռնություն չեն կիրառել, ուղղակի տեղի է ունեցել հավաք, որը արտակարգ դրության պայմաններում իրավաչափ չէ, հատկապես, երբ մարդիկ առանց դիմակի են: Ես անչափ անհանգստացած եմ, որ մոտավորապես 10 օր հետո մենք ունենալու ենք վարակվածների թվի աճ, որի պատճառը դառնալու է երեկվա այդ ամբողջ գործողությունները: Այս ֆոնին մեր ընդդիմադիր գործընկերները կրկին մեղադրելու են Առողջապահության նախարարությանը, թե այսպես կամ այնպես չէ: Չեմ կարծում, որ երեկ ԲՀԿ-ական պատգամավորների նկատմամբ բռնություն է եղել, պարզապես ոստիկանները, նրանց անվտանգությունից ելնելով, փորձել են նրանց ճանապարհից հեռացնել և բացել ճանապարհը»:
Նա լրագրողներին կոչ արեց ուշադիր կարդալ վարչապետի մամուլի խոսնակի գրառումը՝ կապված քրեական գործերի հետ, որը կատարվել էր հունիսի 5-ին:
Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանը նախապես իմացել է այդ քրեական գործերի մասին և որոշել է նախահարձակ լինել և հայտարարել, որ իր նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է:
Լրագրողները հիշեցրին, որ վարչապետի խոսնակի գրառումը հետևել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։
Արփի Դավոյանը լրագրողներին հորդորեց առաջնորդվել միայն պաշտոնական հաղորդագրություններով, այլ ոչ թե ԲՀԿ-ական պատգամավորների կողմից՝ քաղաքական հետապնդումների մասին արված «սրտաճմլիկ» հայտարարություններով.
«Իրենք պետք է մի ձևով արդարանան, ասեն, որ սա քաղաքական ճնշում է, որովհետև իրենք ասացին, որ կառավարությունը պետք է փոխվի, և մենք որոշեցինք քրեական գործեր սկսել իրենց նկատմամբ: Սա մեր ոճը չէ, նրանք սովոր են նման գործելաոճին, որովհետև 2015-ին այդպիսի առևտրի մեջ գտնվել են»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01