Ես հույս ունեմ, որ դուք հարգում եք ձեր ուսադիրները: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Դուք 2018-ի մայիսին դուք ԱԺ-ում միջնորդություն ներկայացրեցիք մեր նախկին ընդդիմադիր գործընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ հետագա գործընթացներում ներգրավելու համար: Հետո ինչպես ի պատասխան պետաիրավական հանձնաժողովում Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու հետ վերցրեցիք ձեր միջնորդությունը, դուք պատասխանել եք բառացիորեն հետեւյալը. «Այո, ինձ նամակով դիմեց ՀՀ փոխվարչապետը եւ խնդրեց հետ վերցնել միջնորդությունը Ազգային ժողովից: Դրանից հետո ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին, եւ խնդրել եմ օրակարգից հանել այդ հարցը»: Հիմա դուք պնդո՞ւմ եք, որ երբ միջնորդություն ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանին զրկելու պատգամավորական անձեռնմխելիությունից, պնդո՞ւմ եք, որ ձեր միջնորդությունը եղել է ոչ թե քաղաքական պատվեր, իսկ ես վստահ եմ, որ ձեր միջնորդությունը միանշանակ եղել է քաղաքական պատվեր, այլապես ով էլ ձեր նամակ գրեր, եթե դուք վստահ էիք, որ տեղի է ունեցել հանցագործություն, դուք փոխվարչապետի նամակով պետք է հետ չկանչեիք ձեր միջնորդությունը: Հիմա պնդո՞ւմ եք, որ հիմքերը բավարար էին պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հիմա այդպես զարմացած մի նայեք, դուք ունեք բոլոր հարցերի պատասխանը, բայց դրան քիչ է մնացել: Ինչո՞ւ հետ կանչեցիք ձեր միջնորդությունը, ո՞վ է փոխվարչապետը, որ ձեզ նամակով դիմի: Ինչու հետ կանչեցիք ձեր միջնորդությունը, եթե դա քաղաքական պատվեր չէր եւ իրավիճակի փոփոխությամբ օրվա իշխանությունը չզանգեց սուպերով եւ չասեց՝ գնա միջնորդությունդ հետ վեկալ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Դուք վկայակոչում եմ իմ խոսքերը, որոնք հրապարակային են, հետեւաբար այդտեղ պնդելու, հաստատելու բան չկա: Ինչ արել եմ, հրապարակային եմ արել: Իսկ հիմա որպեսզի ձեր հարցին ձեր ուզած ձեւով պատասխանեմ, խնդրում եմ ձեր պատասխանում ասեք, թե այսօրվա քննության առարկայի հետ դա ի՞նչ կապ ունի,. ու ես ձեզ կպատասխանեմ»: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ինքը վստահ է, որ վաղը, որը շատ հեռու չի, դատախազը էլի անհարմար իրավիճակում է հայտնվելու. «Կամ չունի՝ ես կլինեմ պատգամավոր, թե չեմ լինի, այստեղ նստած մի պատգամավոր ձեզ հարցնելու է՝ դուք պնդո՞ւմ եք, որ այն, ինչ այսօր անում եք իրավական գործընթաց է եւ ոչ քաղաքական հաշվեհարդար: Եվ մի հարց՝ դուք անհարմար չե՞ք զգում»: Գլխավոր դատախազն արձագանքեց. «Հուսով եմ՝ դուք ձեր հարցի պատասխանը շատ լավ գիտեք: Դուք շատ լավ գիտեք, որ ես երբեք անհարմար զգալու իմ պաշտոնական գործունեության առումով առիթ չեմ ունեցել: Այսօրվա առումով առավել եւս չեմ ունենա: Ես այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնեական պարտականությունը: Իսկ դա հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ՝ անկախ բոլոր չափանիշներից, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Մենք շատ ենք առիթ ունեցել այս դահլիճում խոսելու: Ես երբեք կոռեկտության սահմանը չեմ անցել, այսօր էկլ չեմ անցնի, տիկին Զոհրաբյան, ընդամենը բարեկամաբար խորհուրդ կտամ. Էմոցիոնալ հայտարարությունները ձեզ վնասում են: Ձեզ անհարմար վիճակի մեջ են դնում, տիկին Զոհրաբյան ջան»:
NEWS.am
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44