ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ԱԺ-ում իր ելույթը սկսեց` բարձրացնելով «Չեք լռեցնելու» պաստառ, նա հայտարարեց` «Չենք լռելու և չեք կարող լռեցնել, դա անհնար է»:
«Այլևս Դուք անցաք թույլտրելիի շեմը: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կանգնած է մեծ ընտրության առջև, իրոք ՀՀ-ում սահմանել նոր Հայաստանի խոստացած սկզբունքների կետերը, թե՞ անցնել այն ճանապարհով, որը եղել է նախկինում: ՀՀ ԱԺ-ում եղել են նմանատիպ նախաձեռնություններ, և գիտեք ինչպիսի գնահատականների են արժանացել դրանք: Երբ դատախազը մտել է խորհրդարան սանկցիայով, որ կարողանան անձեռնմխելիությունից զրկել պատգամավորին, այսօր դուք ոտնձգություն եք իրականացնում ԱԺ պատգամավորի ինստիտուտի նկատմամբ»,-հայտարարեց Էնֆիաջյանը:
Նա շեշտեց՝ ԱԺ պատգամավորին այսօր տրված է լիազորություն՝ չլռելու, խնդիրներ բարձրաձայնելու: «Հունիսի 5-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսել է խնդիրներից, մատնանշել է խնդիրներ: Քաղաքական մեծամասնության կողմից որևէ քաղաքական մեկնաբանություն չի եղել: Փորձել եք խոսել քրեական օրենսգրքի որոշ տարրերի մեկնաբանություններով, սրանք ի՞նչ ձևակերպումներ են, սա ի՞նչ աշխատելաոճ է»,- նշեց նա:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի անձի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, հարցաքննություն, առերեսում տեղի չի ունեցել, սա շինծու գործ է: «Գործ, որով փորձում եք ընդամենը մեկ խնդիր իրականացնել՝ լռեցնել ՀՀ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժին, չի ստացվելու: Դուք քաղաքական բանավեճի էլ ունակ չեք: Կառավարությունը պետք է գա և խոսի հաշվետվություններից, բացթողումներից, ոլորտային ձախողումներից: 300-ից ավելի մահ կա, ՀՀ-ում Հայաստանի հպարտ քաղաքացիներ են մահացել, ո՞վ է տալու այդ քաղաքացիների մահվան պատասխանը: Վստահ եղեք, այդ պատասխանը տալու ժամանակն էլ է գալու»,- ընդգծեց նա:
Էնֆիաջյանը կոչ արեց «Իմ քայլին» սթափ մտածել, սթափ վարվել, որովհետև ամեն ինչ իր ժամանակն ունի, իր տրամաբանությունն ունի:
Նա հայտնեց, որ այն ժամանակ էլ, երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց էր դրվել, ԲՀԿ-ն է դա վիժեցրել, չնայած իրենց սպառնացել էին, որ դա պետական դավաճանություն է, Արցախի հարց կա: Նա ասաց, որ դրանից հետո էլ ամեն ինչով նպաստել են, որ հեղափոխություն ասվածը իրականություն դառնա: «Այո, հուշագիր ենք ստորագրել, ասել ենք, որ օրենքի գերակայություն, ժողովրդի կամաարտահայտությունը ՀՀ-ում գերակայելու է, պատգամավորի անձեռնմխելիությունը և պատգամավորի կարծիք արտահայտելու համար որևէ մեկը իրավունք չունի նրան սաստելու և փորձելու նրա խոսքը խոչընդոտի:
Այն, ինչ նախկինները չկարողացան իրականացնել և չիրականացրին, դուք իրականացնում եք: Դուք ի՞նչ եք անում, ինքներդ ձեզ հաշվետվություն տվեք: Քաղաքականության մեջ որքան էլ պիտակավորում են, կան բարձր բարոյականության նորմեր, ընտրեք բարձր բարոյականության նորմերը»,- հայտարարեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01