Խոսքս սկսում եմ շնորհակալություն հայտնելով ԱԱԾ-ին՝ հրապարակած երեկվա հրաշալի տեսանյութի համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ի իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Ես՝ Տիգրան Ուրիխանյանս, առաջադրվում եմ Երեւանի թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ ցուցակով։ Հանձն եմ արել ապահովել 8 հազար քվե»,- կարդաց Ուրիխանյանը՝ իր գերությունից մի հատված, որը ԱԱԾ տեսանյությում նույնպես կար։
«Ինձ թվում էր՝ դա նորմալ, բավարար քվե է, ցավոք, չստացվեց, պարտվեցի ռեյտինգային ընտրակարգով։ Վիճաբանում էինք Ծառուկյանի ու բազմաթիվ այլ գործընկերների հետ, ասում էր՝ լավ էլի, գրի 2 հազար, չես կարա 8 հազար հավաքես, ասում էի՝ չէ, 8 հազար պիտի հավաքեմ, որովետեւ այդպիսին էին սոցիալական հարցումները։ Հետո իրավիճակ էր փոխվել, խոստացվել էր Ընտրական օրենսգիրք փոխել եւ նախորդ գումարման խորհրդարանում որպես «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող անդամ ես իմ կուսակցական ընկերների հետ որոշեցի առանձին մասնակցել ընտրություններին, Ծառուկյանն էր ինձ համոզում՝ դու հասկանում ես, որ չես ընտրվի, շանսերը քիչ են, դու իրավունք չունես Խորհրդարանում չհայտնվելու։ Սրանք ներքին խոսակցություններ են, որոնք երեւի այլ առիթ չէր լինի բացահայտելու հանրությանը։ Իմ ընկերներից շատերը գլուխ էին գովում, որ 10, 20, 50 հազար ձայն կբերեն, մեկը ես եմ ասել՝ թող ամեն մեկը գրի ու ստորագրի տեսնենք՝ ով ու ինչքան ձայն կապահովի։ Ձայն կապահովելու մեջ այդպիսի վատ բան կա՞»,- ասաց պատգամավորը։
Ուրիխանյանը շարունակեց ընթերցել իր գերությունից մյուս հատվածը. «Լիարժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշումից, ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում՝ հրաժարվում եմ որեւէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու»։
«Այո, շնորհակալություն ԱԱԾ, որ իմ պարկեշտ պարտավորվածությունը հրապարակել եք։ Անհամաձայնություններ են եղել ցանկացել եմ դաշինքից դուրս գալ, դուրս գալուց էլ ասել եմ՝ սա էլ մանդատը, որովհետեւ ես պարտվել եմ ռեյտինգային ընտրակարգով, իսկ խորհրդարան ինձ բերել է Գագիկ Ծառուկյանը։ Ծառուկյանն է նորից ասել՝ ոչ, մանդատդ վայր չպետք է դնես, որովհետեւ դու պետք ես երկրին ու խորհրդարանին»,- ասաց Ուրիխանյանը։
«Պատրաստակամ եմ աշխատել թիմի, կուսակցության ու հայրենիքիս առաջընթացի ապահովման համար»,- գերությունից հատված ընթերցեց պատգամավորը։
Ուրիխանյանը նշեց, որ չի փոշմանել այդ գրության համար եւ պատրաստվում է աջակցել Գագիկ Ծառուկյանին. «Շնորհակալ եմ ԱԱԾ-ին, որովհետեւ ես սա երբեք չէի հրապարակի համեստորեն։ Ինչքան միջոց պետք է ծախսեի որ այս PR-ը անեինք։ Լավ եմ արել, գրել եմ, հպարտանում եմ նրանով, ինչը գրել եմ։ Անհամաձայնություններով հանդերձ՝ պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ ես այն ժամանակ իր հետ եմ պայքարել, նրա հետ եմ կիսել հույս, պայքար»։
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03