ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին շեշտեց, որ չէր ուզի որ քննության ընթացքում կալանք կիրառվեր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: «Իմ համար բացարձակ հաճելի պրոցես չէ, և չէի ցանկանա, որ որևէ մեկը հայտնվի, թե Գագիկ Ծառուկյանի, թե իմ կարգավիճակում, որ նման ընտրություն կատարի»,- նկատեց պատգամավորը և հավելեց, որ առաջնայինն արդարության հաստատումն է: Մարզիկ-պատգամավորն հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը նայում է ոչ թե որպես մարզիկ, այլ որպես օրենսդիրի պատգամավոր և հաշվի առնելով հարցի բարոյական կողմը՝ իր մոտ ցանկություն չի առաջացել ներգրավվել այդ գործընթացի մեջ: Հաշվի առնելով շուրջ 15 տարվա սպորտի բնագավառում ունեցած հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ՝ Ջուլֆալակյանը հայտնեց, որ կարող է խոսել իրավական մասից, բայց այնքանով, որքան գլխավոր դատախազն է ներկայացրել, քանի որ իրավաբան չէ: Արսեն Ջուլֆալակյանը հայտնեց, որ մարզաշխարհի ներկայացուցիչներից ում հետ հանդիպել և լսել է կարծիքները՝ բոլորը աջակցում են Գագիկ Ծառուկյանին, որպես ՀԱՕԿ նախագահ: Հարցին, թե դժվարությամբ է գնացել քվերակության՝ պատգամավորը նկատեց, որ գլխավոր դատախազին քննություն սկսելու թույլտվության առումով բարդ չի եղել.«Ելնելով այն սկզբունքից, որ արդարադատությունը բոլորի համար է և եթե պարոն Ծառուկյանը և ցանկացած բոլորս նաև եթե այսպիսի պրոբլեմ ունենա, ապա իմ ցանկությունն է, որ այդ ամբողջ քննությունը լինի հանրային, հրապարակային օբյեկտիվ և հանրության մոտ վերջնական փարատվեն կասկածները: Եթե արդար է, ապա արդարացվեն, եթե ոչ, ապա կարծում եմ, բացառություն չենք կարող անել, արդարությունը ընտրովի չեն անում»:
Աղբյուր` Panorama.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01