Այսօր քաղաքական թոհուբոհի մեջ հանրությունը գրեթե չնկատեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանի նշանակումը հատուկ հանձնարարությունների դեսպանի պաշտոնին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Միանշանակ է, որ Արթուր Ջավադյանը չի զբաղվելու, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, նրա հիմնական գործը լինելու է դրսից պարտքով փող բերելը, իսկ ավելի կոնկրետ՝ խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամը կասեցնելու համար արտաքին պարտքը ավելացնելը՝ բնականաբար օգտագործելով իր «հին և բարի» կապերը։ Հայտնի մոտեցում է, որ ճգնաժամը կասեցնելու և հետևանքները վերացնելու համար երկրները ներդրումներ են իրականացնում տնտեսության մեջ՝ հիմնականում ի հաշվի պետական պարտքի ավելացման։ Համեմատության համար նշեմ, որ մեր հարևան Վրաստանը նախնական այմանավորվածություններ ունի շուրջ 3 մլրդ դոլարի միջոցներ ներգրավելու վերաբերյալ։ 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար նախորդ իշխանությունները միջազգային տարբեր դոնորներից (Համաշխարհային բանկից, Ռուսաստանի Դաշնությունից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից և այլն) ներգրավեցին շուրջ 2 մլրդ դոլար, ինչի հաշվին կտրուկ ավելացավ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը, որն ըստ իս ծախսվեց ոչ արդյունավետ և չնպաստեց երկարաժամկետ կայուն տնտեսական աճին, օրինակ՝ Գյումրու Մուշ թաղամասի կառացումը, «Հյուսիս-հարավ» ճանապարհի ներդրումային ծրագիրը և այլն։ Ցավում եմ, որ գործող իշխանությունները իրենց «հույսը կապել են» Արթուր Ջավադյանի հետ, ով կենտրոնական բանկի թիմի մյուս ներկայացուցիչների հետ մեծ վնաս է հասցրել Հայաստանի տնտեսությանը և ազգաբնակչությանը, ինչպես նաև մշտապես սպասարկել է օլիգարխիայի և բանկային համակարգի շահերը, մասնավորապես՝ ներդնելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, վատնելով վարկային միջոցները, անտերության մատնելով «Հյուսիս-հարավ»-ը, պաշտպանելով վաշխառու ֆինանսական կազմակերպությունների շահերը և այլն։ Ներկայումս համաշխարհային տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, դրանից անմասն չէ նաև Հայաստանը, և այս իրավիճակում մեզ հարկավոր է նոր որակի իշխանություն՝ հատկապես պետական կառավարման ֆինանսական հատվածում։ Հին ֆինանսական քաղաքականությամբ և հին կադրերով հնարավոր չէ այս ճգնաժամը հաղթահարել։ Այս ներքաղաքական պայմաններում շատ դժվար է լինելու դրսից փող բերելը, առավել դժվար է լինելու դրանք արդյունավետ ծախսելը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հերթական անգամ առաջարկում եմ համախմբել և օգտագործել համահայկական մասնագիտական և կազմակեպչական ամբողջ ներուժը՝ մի կողմ թողնելով անձնական և քաղաքական բոլոր նկրտումները»,-գրել է նա։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42