ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2020 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 02:40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1999 եւ 2000թթ. ծնված երիտասարդներ, որոնցից մեկը՝ որովայնի պատի ծակած-կտրած թափանցող վերք՝ ձախից, վերցայլքային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, արյունահոսություն, իսկ մյուսը՝ որովայնի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, արտաքին արյունահոսություն ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդները նշված վնասվածքներն ստացել են 2020 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 00:00-ից 00:30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցում մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքի նմուշներ, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ վկաներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը, ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01