ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը չափազանցված է անվանել մտահոգություններն ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի կապակցությամբ: Նրա հոդվածը հրապարակվել է The Wall Street Journal թերթի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Վերջին օրերին լրատվամիջոցները սկսել են ահազանգել կորոնավիրուսի «երկրորդ ալիքի» մասին: Այս խուճապը չափազանցված է»,- ասել է Փենսը, ով ղեկավարում է Սպիտակ տանը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: Ըստ Միացյալ Նահանգների փոխնախագահի՝ նահանգների մեծ մասում վարակվածների թիվը կրճատվում է կամ պահպանվում է նույն մակարդակում: Փենսը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ում դրական արդյունքով կորոնավիրուսի ախտորոշման թեստերի նվազել է մինչեւ 6 տոկոս: Մինչ օրս, նրա խոսքով, Միացյալ Նահանգներում վարակման հաստատված դեպքերի միջին օրական քանակը նվազել է մինչեւ 20 հազար՝ չնայած նրան, որ ապրիլին այդ թիվն օրական մոտ 30 հազար էր կազմում, իսկ մայիսին՝ շուրջ 25 հազար: Մահվան դեպքերի թիվը, ըստ փոխնախագահի, կանգնած է օրական մոտ 750 մարդու մակարդակում՝ երեք անգամ ավելի ցածր, քան մի քանի շաբաթ առաջ էր: «Լրատվամիջոցները փորձում են ամեն կերպ վախեցնել ամերիկացիներին, եւ երկրորդ ալիքի մասին մռայլ կանխատեսումներն այդ մոտեցման եւս մեկ հաստատումն են»,- ասել է Փենսը: Նա նշել է, որ ԱՄՆ իշխանությունները կարողացել են «դանդաղեցնել [վարակի] տարածումը, օգնել առավել խոցելիներին [բնակչությանը], կյանքեր փրկել», ինչպես նաեւ հիմք ստեղծել ապագայում նմանատիպ մարտահրավերներին դիմակայելու համար: «Սա տոնելու առիթ է, այլ ոչ թե՝ ԶԼՄ-ների կողմից վախ առաջացնելու»,- եզրափակել է ԱՄՆ փոխնախագահը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26