ԱՄՆ-ն երեքշաբթի դատի է տվել նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին՝ փորձելով արգելափակել վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածի հուշերի վերաբերյալ գրված գրքի հրատարակումը, որը, նրանց խոսքով, գաղտնի տեղեկություն է պարունակում և սպառնալիքի տակ է դնում ազգային անվտանգությունը, գրում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը «որոշել է, որ դրա ներկայիս բովանդակությունը պարունակում է որոշակի հատվածներ՝ ընդհուպ մի քանի պարբերություն երկարությամբ, որոնք գաղտնի տեղեկատվություն են պարունակում ազգային անվտանգության մասին», ասված է հայցում: Ազգային անվտանգության խորհրդի հայցի համաձայն՝ «գրքում գաղտնի տեղեկատվության առանձին դեպքերի բացահայտումը կարող է լուրջ վնաս հասցնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը»։ Ավելի վաղ Թրամփը պարզաբանել էր, որ Բոլթոնն իր գրած գիրքը սահմանված ընթացակարգով ստուգման չի ներկայացրել, իսկ օրենքը դա նախատեսում է ցանկացած նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից գրված գրքի դեպքում, քանի որ այդ անձինք գաղտնի տեղեկատվության են տիրապետում: «Ինձ հետ տեղի ունեցած ցանկացած խոսակցություն ես գաղտնի տեղեկատվություն եմ համարում: Եթե Բոլթոնն իր հուշերը ներկայացնող գիրքը հրատարակի, կխախտի օրենքն ու քրեական պատասխանատվության կենթարկվի»,- նշել էր Թրամփը: Բոլթոնի «Սենյակը, որտեղ տեղի է ունեցել այդ ամենը. Սպիտակ տան հուշագրություններ» գիրքը կհրատարակվի հունիսի 23-ին: Simon and Schuster հրատարակչական ընկերությունը հայտարարել է, որ գիրքն ընթերցողին կբացահայտնի Թրամփի «որոշումների ընդունման անկայուն, անկազմակերպ և հակասական ընթացքը»։ Գիրքը մանրամասներ է ներկայացնում Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ Թրամփի հարաբերությունների մասին։ «Սա գիրք է, որը Դոնալդ Թրամփը չի ցանկանա, որ ընթերցեք»,- ասել է հրատարակչական ընկերությունը։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26