Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի հայտարարել է, որ սոցիալական ցանցը թույլ կտա իր օգտատերերին անջատել քաղաքական գովազդները: «Բոլորը ցանկանում են, որ քաղաքական գործիչները պատասխանատվություն կրեն իրենց խոսքերի համար, և ես գիտեմ, որ շատ մարդիկ ցանկանում են, որ մենք հեռացնենք նրանց որոշ գրառումներ»,-գրել է Ցուկերբերգը USA Today-ում հրապարակված հոդվածում: «Նրանց համար, ովքեր արդեն որոշում են կայացրել և պարզապես ցանկանում են, որ ընտրություններն ավարտվեն, մենք լսել ենք ձեր հորդորը, ուստի հնարավորություն ենք տալիս անջատել քաղաքական գովազդները։ Մենք, միևնույն է, ձեզ կհիշեցնենք քվեարկել»,- գրել է նա։ Որոշ օգտատերեր հիշյալ գործառույթից կկարողանան օգտվել այսօրվանից, իսկ բոլոր օգտատերերի համար այն հասանելի կդառնա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, հայտնել է ընկերության ղեկավարը։ Օգտատերերը կարող են անջատել քաղաքական, սոցիալական և ընտրական բովանդակության գովազդները, որոնց վրա նշում կա առ այն, որ գովազդը «վճարված է» ինչ-որ կազմակերպության, քաղաքական գործչի կամ այլ ընկերությունների կողմից։ Ցուկերբերգը նաև հայտարարել է, որ Facebook-ը կշարունակի աշխատել իր հարթակում օտարերկրյա միջամտության դեմ՝ հետևելով և ոչնչացնելով «վնասակար օգտահաշիվները»։ Ընկերությունը միայն 2018 թվականին հեռացրել է 3,3 միլիարդ կեղծ օգտահաշիվ, իսկ անցյալ տարի՝ 5,4 միլիարդ օգտահաշիվ։ Ավելի վաղ Ցուկերբերգը բացատրել էր, թե ինչու իր ընկերությունը քայլեր չի ձեռնարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման նկատմամբ, որում վերջինս սպառնում է Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը։ «Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այդ գրառումը, որպեսզի գնահատենք՝ արդյոք այն խախտո՞ւմ է մեր քաղաքականությունը։ Չնայած նրան, որ գրառումը պարունակում էր տագնապի ազդանշան, մենք որոշեցինք թողնել այն, քանի որ երբ հղում է արվում Ազգային գվարդիային, նշանակում է, որ մենք ընթերցում ենք պետությունում սպասվող գործողությունների մասին, և մենք կարծում ենք՝ մարդիկ պետք է տեղեկացված լինեն, երբ կառավարությունը նախատեսում է ուժ կիրառել»,- ասել էր նա։
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55