Անցյալ տարի Հայաստանում ճանապարհների կառուցման մրցույթների արդյունքում պետությանը հաջողվել է մոտ 5 միլիարդ դրամ խնայել, եւ սա միայն հիմնանորոգման մասով: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Այդ միջոցները, ինչպես նշեց նախարարը, կբաշխվեն այլ ճանապարհների կառուցման համար: Մասնավորապես, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը նշեց, որ, դասական բյուջետավորման կանոնների համաձայն, շատ առումներով անարդյունավետություն է արձանագրվել է ծրագրերի իրականացման մասով:
«Օրինակ, «X» ճանապարհի կառուցման համար կառավարությունը 1 միլիարդ դրամ է տրամադրվել, ծախսվել է ընդամենը 600 միլիոն դրամ: Սակայն երբ մենք հարցը դիտարկում ենք ծրագրային բյուջետավորման կանոնների տեսանկյունից, պարզ է դառնում, որ ճանապարհը, այնուամենայնիվ, կառուցվել է: Նպատակները գրանցվել են ավելի ցածր բյուջետային միջոցներով, իսկ մնացած սոցիալական կարիքները ծածկվել են խնայված գումարի հաշվին»,- պարզաբանեց պատգամավորը եւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարելի է պնդել, որ նախկինում պետական բյուջեի նման խոշոր չափերի գումարները յուրացման են ենթարկվել:
Ի պատասխան նախարարը նշեց, որ միջոցների արդյունավետությունն ու պատշաճ օգտագործումը մեծապես կախված են կառավարումից: Խնդիրը, նրա կարծիքով, ընթացակարգերի հաջորդականության մեջ է: Պապիկյանը, իհարկե, չցանկացավ մեկնաբանել, թե որտեղ եւ երբ են աշխատել կոռուպցիոն մեխանիզմները, եւ միայն հիշեցրեց, որ իրավապահ մարմինները մշտապես հետաքննում են նման դեպքերը եւ բացահայտում են դրանք:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44