Չեմ զարմանա, եթե առաջիկայում արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները տարվեն առանց հայկական կողմի մասնակցության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասարակական- քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված ապուշը նոր ռեկորդներ է սահմանում «Երբեք չեմ բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ. այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»: Այս մտքի հեղինակը վարչապետի պաշտոնում հայտնված ապուշն է, ով Մինսկի խմբի եռանախագահողների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ այնպես է հարամել հարաբերություններն ու արցախյան բանակցությունները տանուլ տվել, որ մնացել է սոցցանցերով Ադրբեջանի ժողովրդի հետ «պարզ, անկեղծ» խոսելու հույսին: Պատկերացնու՞մ եք՝ ու՞ր ենք հասել։ Պարոն Փաշինյան, ո՞նց ես պատկերացնում Ադրբեջանի ժողովրդի հետ «պարզ, անկեղծ» խոսելը: Ադրբեջաներենով ֆեյսբուքում գրառու՞մ ես անելու, որ Ադրբեջանի ժողովուրդը գա գրառմանդ տակ մեկնաբանություններ անի, «պարզ, անկեղծ» խոսե՞ք գրառման տակ: Երեւի այդ ընթացքում էլ Ադրբեջանի վերնախավը անկյունում կանգնած նյարդայնացած պետք է ծխի ու եղունգները կրծի՞: Խնդրելու՞ ես, որ 10 միլիոնով հավաքվեն մի տեղ, ասենք՝ Լենքորանի տափաստաններում ու գնաս հետները հանդիպե՞ս: Միտինգ ես անելու՞, թե՞ կլոր-սեղան քննարկում: Իսկ միգուցե «դուխով» կեպկան գլխիդ դրած՝ Ադրբեջանի բնակավայրերում քարոզարշավ անցկացնե՞ս, հանդիպես տեղի «պողոսների» հետ ու գլուխներն արդուկե՞ս Ինչ խոսք, վարչապետ աշխատող այս մարդը օրեցօր վտանգավոր է դառնում: Նման ապուշ մտքերով Հայաստանի միջազգային հեղինակությունը իջացրել է շրիշակի մակարդակի: Սրա ձեռքը մենք արդեն անեկդոտի ենք վերածվել: Սա այն օրի է հասցրել, որ չեմ զարմանա, եթե առաջիկայում արցախյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցությունները տարվեն առանց հայկական կողմի մասնակցության: Ո՞վ կբանակցի խելագարի հետ, ու՞մ է պետք երկխոսել ապուշի հետ, որ խոսելուց առաջ մտածելու սովորություն չունի: Ինչեւէ, օղորմի ԱԳ նախարարությանը, որ այս ապուշի ղեկավարման ներքո դիվանագետներն ամեն օր աշխատանքի են գնում եւ առավոտյան սուրճի հետ փորձում են վերծանել նման ապուշ մտքերը: Պատկերացրեք X երկրում մեր դեսպանին հրավիրում են ԱԳՆ եւ խնդրում պարզաբանել օրինակ՝ այսօրվա հայտարարությունը: Պատկերացնու՞մ եք դեսպանի վիճակը, պատկերացնու՞մ եք՝ քանի տակ պետք է ծալվի ու դեմքի գույնը փոխի, որ կարողանա ինչ-որ բացատրություններ տալ: Խեղճ դիվանագետներ...»։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55