Հնարավոր բացասական ազդեցություններից խուսափելու և հետագայում գործընթացներն առավել արդյունավետ և հիմնավոր իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որսԱլ Այս մասին կառավարության նիստում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։ Նա ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1293-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը: Վահե Ջիլավյանը հիշեցրեց, որ վերջին անգամ սիգի պաշտոնական որսը թույլատրվել է 2004 թվականին: Բերված հիմնավորմամբ, ԳԱԱ տվյալների համաձայն՝ Սևանա լճում սիգի ընդհանուր քանակը 2268 տոննա է, որից արդյունագործական ընդհանուր պաշարը 667 տոննա է, ինչի հիման վրա էլ նախագծով 2020 թվականի համար սահմանվել է 200 տոննա: Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ փորձարարական որսի ընթացքում ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, պետք է իրականացվի 80 միլիմետրից ոչ պակա ցանցավանդակներով, մեծ Սևանի տարածքում՝ ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա և պետք է բացառվի մանրաձկան որսը: Բանխոսի խոսքով, որսը թույլատրվելու է մինչև հոկտեմբերի մեկը, իսկ դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացը ապահովելու համար: «Ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք ու ելք են կատարելու դրանց համար հատուկ առանձնացված 17 տեղամասերից: Որսը կազմակերպվելու է օրվա լուսային ժամերին, տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրվա լիճ մուտք գործած լողամիջոցի և ձկնորսի տվյալները, մուտքի ու ելքի ժամերը, ստուգելու է որսագործիքները, գրանցելու է որսված ձկան քանակությունը»,- հայտնեց Վահե Ջիլավյանը: Նախագծով սահմանվում է, որ արդյունագործական որսի համար պայմանագրերը կարող են ներկայացնել առձեռն, փոստով կամ էլփոստով: Անդրադառնալով քննարկվող հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ձվադրման շրջանում մենք միջոցներ ենք ձեռնարկում որսը արգելելու համար: Մենք մեր հայրենակիցներին ի՞նչ ենք ասում. այդ ձուկը իրենք են որսալու, եթե չկա՝ իրենք են զրկվելու եկամտի աղբյուրից: Հետևաբար՝ Կառավարության գործողությունները ոչ թե ընդդեմ ձուկ որսացողների են, այլ որպեսզի նախ՝ շրջակա միջավայրը պահպանվի, և երկրորդը՝ ի վերջո, ձկան պաշարը էլի իրենք են տնօրինելու, իրենք են որսալու»: Վահե Ջիլավյանը նկատեց, որ իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը և առաջարկեց հաստատել որոշումը: Նախարարությունը այս տարվա համար նախատեսել է մեկ կիլոգրամ սիգի համար 65 դրամ բնօգտագործման վճար:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44