ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց նախագիծ, որով սահմանվում է Հայաստանում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների այն ցանկը, որտեղ սովորող և աշխատող ուսանողների աշխատավարձից եկամտային հարկը վերադարձվելու է նրանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով: Արայիկ Հարությունյանը նկատեց, որ խորհրդարանն այս տարվա ապրիլին Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն էր ընդունել, որով թույլատրվում է եկամտային հարկից փոխհատուցում տրամադրել համակարգում սովորող ուսանողների վարձավճարների համար: Շեշտելով, որ շահագրգիռ գերատեսչությունների և հանրային հատվածի հետ քննարկումներ են կազմակերպվել՝ ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ դրանց արդյունքում սահմանվել է մասնագիտությունների ցանկ, որով սովորող և աշխատող ուսանողները կկարողանան իրենց ուսման վարձը վճարել եկամտային հարկերի փոխանցմամբ: ԿԳՍՄ նախարարը հայտնեց, որ նախորդ օրը երեկոյան՝ սահմանված ժամկետից հետո Էկոնոմիկայի նախարարությունից առաջարկություն է ստացել ցանկը համալրել «Ագրոբիզնես և ֆինանսներ», «Ագրոպարենային համակարգի Էկոնոմիկա» և «Պարենամթերքի տեխնոլոգի» մասնագիտություններով և վարչապետից խնդրեց ժամանակ տալ այն քննարկելուց հետո խմբագրել ցանկը: Վարչապետը դրական արձագանքեց և կառավարությունը հաստատեց այդ մասնագիտությունների ցանկը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01