«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) անցկացրած հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում 15-24 տարեկան երիտասարդներին ամենից շատ մտահոգում են հոգեկան առողջությունը, եկամուտներն ու զբաղվածությունը։ Այս մասի գրում է Էրմենիհաբերը։ Ապրիլի 7-20-ն ընկած ժամանակահատվածում 48 երկրների 90 երիտասարդական կազմակերպության միջոցով անցկացված հետազոտության համաձայն՝ չաշխատող և չսովորող երիտասարդների թվով Թուրքիան վերոնշյալ երկրների շարքում առաջին տեղում է (26 տոկոս)։ Զեկույցում արձանագրվել է, որ համավարակի պատճառով սահմանափակվել են շուրջ 1․5 մլն երիտասարդի կրթության հնարավորությունները, ինչի հետևանքով հետագա կյանքում նրանց համար հասանելի հնարավոր եկամուտների մակարդակը կրճատվել է 7-10 տոկոսով։ Նշվել է նաև, որ ներկայիս սերունդը իրեն նախորդող 25-64 տարեկանների սերնդի համեմատ 2․5 անգամ ավելի շատ է ենթակա գործազուրկ մնալու ռիսկին։ Արձանագրվել է, որ ցածր եկամուտներ ունեցող և ժամանակավոր աշխատանքներ կատարող երիտասարդները ենթակա են աշխատանքը կորցնելու վտանգին։ Իսկ 15-29 տարեկան երիտասարդների շուրջ 35 տոկոսը, ըստ OECD-ի, հենց նման պայմաններով է աշխատում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կիրառվող սահմանափակումները, պարտադիր սոցիալական հեռավորության և կարանտինի միջոցառումները երիտասարդների շրջանում սթրես, մտահոգություն և միայնության զգացում են առաջացնում։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26