Գերմանիան Հայաստանին վարկ կտրամադրի երկրների միջեւ ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Այս մասին Ազգային ժողովի նիստում հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ «Ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը: Կտրամադրվի 20 միլիոն եվրոյի վարկ: Փոխնախարարի խոսքերով՝ վարկային ռեսուրսները կկառավարի Հայ-գերմանական հիմնադրամը (CIZ), որը երկրի կոմերցիոն բանկերի միջոցով կվերաֆինանսավորի գյուղատնտեսության, փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ մասամբ հիփոթեքային վարկավորման ոլորտի նախագծերը:
Վարկի հասցեատերը կլինի Կենտրոնական բանկը, որը կստանձնի նաեւ այս պարտքի կառավարումը: Գերմանիայի կառավարության ֆինանսական միջոցները կտրամադրվեն KfW բանկի միջոցով: «Այսպիսով, վարկը որեւէ բեռ չի լինի պետական պարտքի վրա»,- պարզաբանեց Հայրապետյանը: Վարկային ռեսուրսներից բացի, նախատեսվում է նաեւ ներգրավել տարբեր դրամաշնորհներ: Մասնավորապես, աջակցության ծրագրին կհատկացվի 750 000 եվրո: Այդքան էլ կտրամադրվի Ախուրյան գետի ջրերի կառավարման բարելավմանն ուղղված վարկային ծրագրի իրականացման հնարավորությունների ամրապնդմանը:
Բացի վարկային ռեսուրսներից, նախատեսված են նաեւ դրամաշնորհային ծրագրեր: Ընդ որում, շրջանակային համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից պետք է վավերացվի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ, իսկ ֆինանսական ռեսուրսների առկայությունը պետք է ապահովվի մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրն ինքնին բաղկացած է երեք բաղադրիչներից՝ տեխնիկական աջակցություն, վարկ եւ CIZ-ի նախագծերի ֆինանսավորում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01