Երեւանի ընդհանուր իրավասության դատարան Շենգավիթի նստավայրից քիչ առաջ դուրս եկավ Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։ Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Նրա փաստաբան Հրանտ Անանյանը հայտնեց, որ Մանուկյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, չի ցանկանում խոսել. «Նրա սրտին սարք է տեղադրված»։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հրանտ Անանյանն ասաց, որ դատարանում այսօր քննվում էր Մանուկյանի կալանավորման միջնորդությունը։ «Քննությունը հետաձգվեց, քանի որ նյութերը բազմածավալ են։ Եղել է ձերբակալված, դատարանը երեկ ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալումը։ Այսօր ինքնակամ ներկայացել է կալանքի միջնորդության քննության։ Նիստը նշանակվեց վաղը՝ ժամը 17։00-ին»,- հայտնեց Անանյանը։ Հարցին՝ արդյոք Մանուկյանը գործով վկայություն տվե՞լ է, փաստաբանն ասաց՝ այո։ Հրանտ Անանյանը շեշտեց, որ Մանուկյանն իրեն առաջարդված մեղադրանքը չի ընդունում։ Նա նշեց, որ գործով առերեսում չի եղել։ «Որեւէ վկա չկա, որը կարող է ասել, որ ինքը պարոն Մանուկյանից որեւէ գումար է ստացել»,- ասաց նա։ Հարցին՝ քննչական եւ դատավարական ի՞նչ գործողություններ են կատարվել, Անանյանն ասաց. «Գործողություններ շատ են կատարվել։ Եղել են խուզարկություններ, գործի համար նշանակություն ունեցող որեւէ ապացույց ձեռք չի բերվել։ Վերցվել են ինչ-որ փաստաթղթեր, սակայն գործի հետ կապ չունեցող են»։ Անդրադառնալով մեղադրանքի հիմքում առկա այն հանգամանքին, որ Մանուկյանի կողմից եղել է կաշառք տալու, օժանդակելու ենթադրյալ դեպք, փաստաբանն ասաց. «Դա ընդամենը քրեական հետապնդման մարմինների վարկածն է»։ Լրագրողը նշեց, որ դա վարկած չէ, այլ եղել է ցուցմունք, փաստաբանն արձագանքեց. «Դա չի նշանակում, որ ցուցմունքը փաստ է, այդ ցուցմունքները դեռ պետք է գնահատվեն։ Նախ ցուցմունք չկա, որ ինքը Ծառուկյանից գումար է վերցրել եւ առհասարակ չկա ցուցմունք»։ Հարցին՝ ի՞նչ ապացույց է դրվել մեղադրանքի հիմքում, Անանյանն ասաց, որ հիմա չի ցանկանում գործով որեւէ նյութ հրապարակել. «Մեկ անձի վկայություն է։ Պարոն Մանուկյանը հերքել է հնարավոր ընտրակաշառք բաժանելու պրոցեսներին իր ներգրավվածությունը»։ Նշենք, որ Մանուկյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը): Հիշեցնենք, որ այս պահին նույն նստավայրում հրապարակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների կողմից դատավոր Ռոբերտ Պապոյանի ինքնաբացարկի միջնորդության որոշումը։
News am
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
10:03
12:43 23.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
11:15 23.06.25
12:33 23.06.25
10:45 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03