Վենետիկի հանձնաժողովը, պատասխանելով ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումին, ընդունել է խորհրդատվական կարծիք (amicus curiae)` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ իր անդամ պետությունների մեծ մասից ստացված նյութը ցույց է տալիս զգալի տարբերություններ հասցեագրված հարցերում, այդ իսկ պատճառով, այս amicus curiae-ում բերված եզրակացությունները միայն պայմանական են: Նշվում է, որ տարբեր երկրներում ազգային սահմանադրությունները և օրենսդրությունը տարբեր են, թե ինչպես են նրանք կարգավորում սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունները: Անդամ պետություններում, որտեղ կան այդպիսի իրավախախտումներ և հիշատակվում են սահմանադրության մեջ, դրանք հաճախ սահմանում են ուժային և անօրինական Սահմանադրության փոփոխությունը՝ որպես այս հանցագործության տարր, և դա վերաբերում է Սահմանադրությանն ամբողջությամբ։ Մյուսները բացահայտորեն վերաբերում են սահմանադրական կարգը հարգելու պարտականությանը, սակայն, առանց այն սահմանելու։ Այնուամենայնիվ, կարծես թե գոյություն չունեն կանոնադրական դրույթներ, որոնք պարունակում են բացահայտ հղում սահմանադրության հատուկ հոդվածներին: Այնուամենայնիվ, շատերը քրեական օրենսգրքերով/օրենսդրությամբ նախատեսված դրույթներով ենթադրաբար վերաբերում են Սահմանադրությանը՝ վկայակոչելով սահմանադրական սկզբունքներ, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և ընտրությունները կամ հղում որոշ սահմանադրական հաստատությունների, ինչպիսին է խորհրդարանը: Այսպիսով, այստեղ, թվում է, թե «սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների մասով չկան բացահայտ հղումներ սահմանադրություններին», սակայն, կարելի է եզրակացնել, որ կան անուղղակի ու ակնարկող հղումներ։ Սահմանադրական կարգ հասկացությունները, սահմանադրական կարգը տապալելը, իշխանության բռնազավթումը որպես այդպիսին կարծես չի սահմանվում անդամ պետությունների մեծ մասի սահմանադիր դրույթներում: Նշվում է, որ սահմանադրական կարգի, սահմանադրական կարգի տապալման, իշխանության բռնազավթման հասկացությունների վերաբերյալ նախադեպային իրավունքի պակաս կա։ Սա էլ իր հերթին ցույց է տալիս, որ չկա լավագույն փորձ՝ կապված այն փաստական հանգամանքների հետ։ Քրեական օրենքների հետադարձ կիրառման արգելքի և օրենքում հանցանքի բավարար չափով հստակ և ճշգրիտ սահմանման պահանջին, ինչպես նաև սահմանադրական կարգի և սահմանադրական կարգերի տապալման հայեցակարգերի ոչ հստակ լինելու քննադատությունը կարող է մեղմվել այն բանի գիտակցմամբ, որ թվում է թե Վենետիկի հանձնաժողովի անդամ երկրներում կա ըմբռնում, որ այդ հայեցակարգերը մնան չսահմանված կամ ոչ ճշգրիտ։ Ուստի, ոչ մի եզրակացություն չի կարելի անել՝ թե ինչը կարող է լինել լավագույն փորձը՝ իրավական որոշակիության տեսանկյունից: Այդուհանդերձ, այս սկզբունքի և համաչափության սկզբունքի տեսակետից հիմնավոր է թվում միայն ակնկալելը, որ ինչքան ավելի լայն է ձևակերպված սահմանադիր դրույթը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անհատական ազատություններին և հիմնական իրավունքներին: Նման դրույթ պետք է մեկնաբանվի նեղ՝ հաշվի առնելով dubio pro reo-ում սկզբունքը: Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանի Սահմանադրական դատարանին։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01