ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Շուկշինի «Կարմիր բռինչում» մի էսպիսի խոսք կա` «опускаюсь все ниже и ниже, даже самому интересно»: Երեկ նայում եմ, թե ինչպես են տարածում Արցախի նախկին օմբուդսմեն, լավ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նկարը իր մանկահասակ երեխայի հետ ու ինչպես են մեկ «ֆաս» հրահանգով տաբեր սուբյեկտներ և ֆեյք մանուֆակտուրան տարածում այդ նկարն ու տակը շաղ տալիս հնարավոր բոլոր սեռապաթոլոգիկ հայհոյանքները: Երբ ես տարիներ շարունակ եվրոպական կառույցներում կռիվ եմ տվել ադրբեջանցիների ապատեղեկատվության դեմ` միջազգային հանրությանը ներկայացնելով նաև ադրբեջանական դասագրքերում արմենոֆոբիայի կոնկրետ օրինակներ, երբ մենք մի ամբողջ քեյս պատրաստեցինք ապրիլյանի ժամանակ Ադրբեջան պետության կատարած վայրագությունների, այդ ամենը ես և իմ գործընկերները արեցինք Ռուբենի անմիջական օգնությամբ: Հիմա դուք, «ֆաս» հրահանգով թիրախ եք սարքել մի մարդու, ում Ադրբեջանը համարում է իր թիվ մեկ թշնամիներից մեկը: Ու դա հերիք չէ, թիրախ եք սարքել երեխայինննննն: Էս հասկանու՞մ եք, թե մինչև ուր եք իջել, էս հասկանու՞մ եք, որ թիրախավորելով Ռուբենին, անբարո թիրախավորելով ինձ, դուք ամեն օր տոննաներով ջուր եք լցնում Ադրբեջանի ջրաղացին, ում համար մենք թշնամիների առաջին շարքում ենք: Էս հասկանու՞մ եք, որ թիրախ սարքելով երեխային, դուք անում եք ամենաանբարո քայլը, որովհետև գալու է վաղվա օրը, ու հավատացեք, իմ և Ռուբենի համար շատ դժվար է լինելու կանգնեցնել այն մարդկանց, ովքեր պարզապես ուզենալու են «սամասուդ» անել ձեզ ու ամենացավալին այն է, որ նաև ձեր երեխաներին: Էս հասկանու՞մ եք, որ տարբեր, իբր, սրտացավ մարդկանց միջոցով մեսիջներ ուղարկելով, թե եթե չլռեք, «ամենավերևինը» հանձնարարել է սոցիալական ցանցերում ձեր անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակել, դուք ձեր դատավճիռն եք գրում: Ձեր սեփական ձեռքով: Լավ, չե՞ք հասկանում, որ հատել եք գրված ու չգրված մարդկային բոլոր բարոյական նորմերի կարմիր գծերը և հանրությունն արդեն էնքան է նողկում ձեր արածներից, որ ֆեյքերի աննախադեպ բանակով էլ արդեն չեք հասցնում սոցիալական ցանցերում «բալանս» պահել: Կանգ առեք, մարդասիրական միջանցք թողեք ձեզ համար, որպեսզի ես և Ռուբեն Մելիքյանը կարողանանք էդ միջանցքով ձեզ փրկել»:
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
13:19 20.06.25
14:02 20.06.25
13:35 20.06.25
16:26 20.06.25
13:03 20.06.25
13:03 20.06.25
13:46 20.06.25
16:04 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03